Mar 25, 2010 01:17
Նամակ գրել եմ ուզում...
Իսկական՝ գրիչով, թղթի վրա...
Մի քանի էջ՝ ռոմանտիկ, իրադարձություններին մի թեթեւ անդրադարձով ու զգացմունքային, կարոտած, շատ կարոտած
Իսկական նամակ եմ ուզում գրել, ոչ թե մեյլային կամ սոցցանցային՝ լակոնիկ ու ըստ էության...
Վերջին անգամ նման նամակ գրել եմ 2 տարի առաջ՝ էս օրերին... Ամեն օր էի գրում, համարյա 1 ամիս... Հետո միանգամից փոխանցեցի...
Չուղարկեցի՝ չէի կարող: Ա՜յ որ ուղարկեի...
Նամակ գրել եմ ուզում...
Ո՞ւմ գրեմ...Չգիտեմ
նամակներ,
ես