Նախաբան
Անձնականիս մասին չեմ սիրում գրեմ, երևի թե հիմնական պատճառը նրանում է, որ անձնականիս մասին սովորեմ խոսել հարազատ մարդկանց հետ: Վերջերս Աղդամի ազատգրման մասին ֆրենդներիս մեկի հետ մի փոքր խոսակցություն եղավ ու կարծես թե իրար միքիչ չհասկացանք: Ավելի ճիշտ, ես իրան շատ լավ եմ հասկանում, նա դեռ պատկերացում չունի, թե որքան լավ եմ հասկանում: Նա դեռ երիտասարդ է, ոգին դեռ մաքուր է ու ազնիվ, երևի թե դեռ հավատում է բացարձակ ազնվությանը և չի կարող իրեն թույլ տալ ուրախանալ ուրիշի դժբախտության համար: Դա նորմալ է: Բայց իրականությունը, նա մանավանդ պատերազմի իրականությունը ավելի դաժան է, չկա հարց «լինել թշնամուց ավելի բարձր ու ազնիվ», կա հարց «մահ կամ հաղթանակ, ապրել կամ թշնամուն սպանել» և որքան շատ ես սպանում, այնքան ավելի հավանական է, որ կապրես: Իսկ ապրել բոլորն են ուզում:
Նախ ասեմ, որ պատերազմին դեմ եմ: Պատերազմը առաջին հերթին մահ ու ավիրածություն է: Բայց հարկ է հասկանալ, որ պատերազմը նաև անհրաժեշտություն է: Պատերազմ վարում են, ոչ միայն սպանելու ու ավիրելու համար, այլ նաև կյանքեր (հարյուր հազարավոր, նույնիսկ միլլիոնավոր կյանքեր) փրկելու համար: Բժիշկներն էլ են, չէ, դանակով կտրում, բայց չէ՞ որ կյանք են փրկում ու իրենց ոչ մեկ մարդասպան չի համարում: Օրինակ՝ եթե Շուշին չազատագրեինք, Ստեփանակերտն ու Շուշին շարունակվելու էին ռմբակոծվեն՝ թուրքերը մեր վրա էին կրակելու, մենք էլ թուրքերի: Շուշին ազատագրեցինք, արդյունքում հարյուրարով մարդիկ մահացան, բայց հազարավոր մարդկանց ու նրանց ժառանգների կյանք փրկվեց: Նույնն էլ Աղդամի մասին կարելի է ասել: Ստեփանակերտից ավելի մեծ քաղաք էր, բնակչությունը մոտ 2 անգամ ավել: Աղդամից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը ու Աղդամն էլ իր հերթին էր ռմբակոծվում: Այո՜, Աղդամը քանդելով ներս մտանք ու Աղդամից բան չթողեցինք: Բայց դրանով հարյուր հազարաներով մարդկանց կյանք փրկեցինք, թե՛ մեր կողմից, թե՛ թուրքերի: Չէ՞ որ Աղդամի բնակիչներն էլ էին պատասխան ռբակոծման տակ: Միթե՞ այդ քաղաքի արտաքին տեսքը արժե հարյուր հազարավոր փրկված կյանքերի գնին: Այո՜, միշտ երբ նայում եմ Աղդամի ավիրակներին, ինձ լավ եմ զգում ու տրամադրությունս բարձրանում է: Տխրելու առիթ չունեմ, հակառակը լիքը լավ հիշողությունների առիթ ունեմ: Նախ և առաջ ինձ մոտիկ ընկերներին եմ հիշում ու իրենց հաղթանակի վրա եմ ուրախանում: Հաղթանակը ինձ մոտ տխուր մտքեր չի առաջացնում: Ուրախացնում է նաև հայտնաբերած Տիգրանակերտը: Մենք թուրքի քողաքը չենք ավիրել, մենք մեր քաղաքն ենք գերուց ազատել:
Ուզում եմ մի պատմություն պատմեմ՝ երկու ընկերների մասին: Որպեսի կարդալը հեշտ լինի, որոշեցի մի քիչ էլ գեղարվեստական ոճով գրեմ: Արցախի բարբառը լավ չեմ տիրապետում, դրա համար էլ շատ չխորացա, չնայած, որ մեծ մասամբ արցախցիներն "օտարների" հետ աշխատում են «նորմալ» հայերենով խոսեն կամ էլ Երևանի «ժառգոնով» (էրևընցիների լեզվով :-) ): Գյումրիյի ու Սփյուռքի բարբառը շատ եմ լսել, ուստի իմ կարծիքով մոտ եմ ներկայացրել: Կարդալուց հնարավոր է որոշ դժվարությունների հանդիպեք, ավելի ճիշտ, որոշ բառեր կարող է միանգամից ծանոթ չերևան: Օրինակ՝ «բոյ տալ» / «բոյերով մտնել»՝ ռուս. «бой» / «дать бой» / «входить с боями». «զարեժատ էնել»՝ ռուս. «заряжать». «չիդեմ»՝ գյումրիցիների բարբառով «չգիտեմ». տեղեր կան, որ գյումրիցիների խոսալուն բնորոշ, «որ» բառի փոխարեն, գրել եմ «օր»՝ «էսպես օր գնաց» այսինքն «այսպես որ գնաց». և այլն: Եթե դժվարություններ կունենաք, հարցրեք: Դե, իհարկե ես էլ տառասխալներ կունենամ: Հնարավոր է, որոշ բառեր ընդհանրապես չկարդացվի, համբերատար եղեք, ես տրանսլիտով եմ տպում: Լինի հայերեն, թե ռուսերեն:
Ավելացնեմ նաև, որ պատմածներից ու տեսածներից ոչ ամեն ինչ եմ գրելու: Եվ ինչպես նման դեպքերում ընդունված է գրել՝ բոլոր անձերն ու իրադարցությունները հորինված են, համապատասխանություններն էլ պատահականություններ են: :-)
Նախորոք ներող կլինեք, որ պատմությունը երկար է, ես դա բաժանել եմ գլուխների (եթե կարելի է այդպես ասել), որ կարդալը միքիչ հեշտանա: Մարդիկ ովքեր այս պատմությունը մինջև վերջ կկարդան, կուզենաի որ նաև գրեին իրենց կարծիքը: Ես հիմնական միտք ունեմ փոխանցելու այս պատմության միջոցով, բայց հետաքրքիր կլինի իմանալ թե դուք ինչ զգացիք ու հասկացաք:
շարունակելի է...
P.S. Для русскоязычных френдов: я решил написать небольшой рассказ о начале 90-ых, это история друзей в годы войны и блокады в Армении. Извиняюсь, что вы не сможете почитать рассказ из нескольких частей, ибо по-русски я бы не смог передать весь колорит бесед на диалектах и сленге.