«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ԵՎ «ՊՈՌՆՈ ՇԻԼԱ»-Ն

Mar 13, 2012 14:27

Այսօր` մարտի 13-ին ժ. 15:30-ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի թիվ 2 դահլիճում սկսվելու է «Կյանքի խոսք» աղանդավոր կազմակերպությունը ընդդեմ «Իրավունք» եւ «Аргументы недели Армении» թերթերի դատավարության առաջին նիստը:
Դատելով հայցվորի կողմից դատարան ներկայացված եւ 50 էջը գերազանցող հայցադիմումից, «Կյանքի խոսքը» եւ նրա պարագլուխ Արթուր Սիմոնյանը նպատակ են դրել իրենց առջեւ ոչ այնքան իրենց պատիվն, արժանապատվությունը պաշտպանելը, որքան հաստատելու, թե Հայաստանը պետք է լինի աղանդների հանգրվանը:
Ստորև ներկայացնում եմ ուշագրավ նյութ «Կյանքի խոսքի» վերաբերյալ` այն հիմնավորող տեսանյութերով հանդերձ:

image You can watch this video on www.livejournal.com



image You can watch this video on www.livejournal.com



image You can watch this video on www.livejournal.com



image You can watch this video on www.livejournal.com



«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ»` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ «ԿՐՈՆԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն
Խմբագրության տրամադրության տակ է 4 սերիայից բաղկացած, գրեթե մեկժամանոց տեսանյութ, ուր ներկայացված է, թե ինչպես է վերծանվել «Սուրբ Հոգու» ներշնչանքով Արթուր Սիմոնյանի եւ «Կյանքի խոսք» աղանդի այլ պարագլուխների «լեզուներով խոսելը»: Պարզվում է, որ նրանք խոսում են ոչ թե ինչ-որ «աստվածային» կամ նույնիսկ սատանայական լեզվով, այլ սովորական իտալերենով` դրան խառնած լատիներենի որոշ տարրեր:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ.
«ՎԻՆԵԳՐԵՏ» ԿՐՈՆՆԵՐԻՑ ԵՎ ԴԻՑԱՐԱՆՆԵՐԻՑ
Եվ այսպես, ըստ տեսանյութի հեղինակների, անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին նրանք դանդաղեցրել են Արթուր Սիմոնյանի եւ աղանդի այլ պարագլուխների «լեզուներով խոսելը» եւ հստակ լսել իտալերեն ֆրազներ: Այսպես, Արթուր Սիմոնյանի` Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում այնտեղի աղանդապետ Արթուր Ղուկասյանին հյուր լինելու ժամանակ, 2010թ. նոյեմբերի 12-ին Ա. Սիմոնյանն անցկացնելով «լեզուներով խոսելու» դաս 10 րոպեում իտալերեն արտաբերում է հետեւյալ 7 ֆրազները.
Oro toro santa messa
Porno Shila te sia toto esa
Erot o linga Toronto
Mante Silu theya
En toto si nota Manta
Eh Allah
Yoni ta
«Oro toro santa messa»- «Ոսկե ցլիկի սուրբ պատարագ»:
«Porno Shila te sia toto esa»- «Դուք գիտեք, որ դուք պոռնո Շիլայի զավակներն եք»:
«Erot o linga Toronto»- էրոտը հին հունական դիցաբանության չարաճճի աստվածն էր, որը նետահարելով սեր եւ կիրք էր հարուցում: Լինգա` հինդուիստական կրոնում Շիվա աստծո առնանդամը: Իսկ Տորոնտոն Կանադայի այն քաղաքն է, որում սկիզբ էր առել, այսպես կոչված, «Տորոնտոյի օծումը»` Հնդկաստանում հազարամյակներ հայտնի տեխնոլոգիաների միջոցով մարդկանց զանգվածային զոմբիացման «կրոնական» ուղղությունը: «Տորոնտոյի օծումին» մենք դեռ կանդրադառնանք:
«Mante Silu theya»- Մանթեն եւ Սիլան (Շիլան) նույն աստվածությունն են:
«En toto si nota Manta»- հայտնի է, որ դուք Մանթայի զավակներն եք:
«Eh Allah»- մեկնաբանությունն ավելորդ է` Ալլահի անունն է:
«Yoni ta»- հինդուիզմի Շիվա աստծո կնոջ` Շակտի դիցուհու սեռական օրգանը:
Ահա այդպիսի «վինեգրետ» միայն Արթուր Սիմոնյանի խոսքում: Այժմ փոքր-ինչ պարզաբանում: Շիլա դիցուհին Հնդկաստանում, ուր ստեղծվել է հայտնի «Կամասուտրան» եւ ուր «Կամասուտրայի» դիրքերը պատկերվում էին նաեւ տաճարների քանդակներին, ամենեւին էլ չի ունեցել «պոռնո» իմաստը, այլ պարզապես սիրո, կրքի, պտղաբերության նաեւ` մահվան դիցուհին էր: Իսկ «պոռնո» գաղափարը բացառապես արեւմտյան հակամշակույթի ստեղծած սպառողական «ապրանք» է, որը կոչված է մարդկանց բթացնելու եւ անբարոյականացնելու: Այսինքն, հնդկական դիցաբանությունից վերցրած այդ կերպարի ամենածայրահեղ հատկությունն է իր «Սուրբ Հոգով խոսացածով» հիշատակում Արթուր Սիմոնյանը, եւ այդ «արդյունքը» ուժեղացնելու համար վկայակոչում է նաեւ հունական Էրոտին: Ահա եւ անուղղակի բացատրությունը, թե ինչու է սույն «հոգեւոր հովիվը» իր «եկեղեցում» ապաստան տալիս պոռնիկներին եւ պոռնկաբարո տարրերին: Սակայն ոչ միայն սանձարձակ պոռնկության իմաստով են վկայակոչվում հին ու նոր դիցաբանությունների կերպարները:
Մանթեն եւ Մանթան ծովահրեշներ եւ վիշապներ են, իսկ վիշապների պաշտամունքը բնորոշ էր Հին Չինաստանին: Այսինքն, բերում խառնում են հինդուիզմը, չինական հին հավատալիքները, իսլամը եւ հուդայականության այնպիսի տարրը, ինչպիսին է «Ոսկե ցլիկին» (մամոնային) պաշտելը: Բազմագլուխ վիշապ Մանթեին նույնականացնում են Շիլայի հետ, իսկ ինչպես հայտնի է, Հովհաննու «Հայտնությունում» բաբելոնյան պոռնիկը հեծած էր հենց բազմագլուխ վիշապի վրա: Այսինքն, միանշանակորեն այդպիսի «աղոթքը» վիրավորական է ցանկացած քրիստոնյայի, եւ ընդհանրապես ցանկացած արժանապատիվ մարդու համար: Վիրավորական է դա նաեւ Հնդկաստանի բնակիչների համար, որտեղից ընդօրինակվել է Շիլայի պաշտամունքը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐՈՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Նույն անունները հիշատակում են նաեւ «Կյանքի խոսքի» պարագլուխներ Լեոնիդ Մալկոն, Մաքսիմ Մաքսիմովը, Կառլ Գուստավ Սեւերինը եւ Ուլֆ Էքմանը: Առանձնահատուկ պետք է կանգ առնել Լեոնիդ Մալկոյի վրա: Սույն կերպարը աղանդի շվեդական պարագլուխներ Ուլֆ Էքմանի եւ Կառլ Գուստավ Սեւերինի հանձնարարությամբ մեր անկախացման լուսաբացին` 1990-ին աղանդի մասնաճյուղ է ստեղծում Հայաստանում: Մալկոն, որպես հայաստանյան կառույցի «հովիվ» 1993-ին ձեռնադրում է Արթուր Սիմոնյանին, այնուհետ մեկնում է Ռուսաստան եւ ձեռնադրում է Արթուր Ղուկասյանին, ինչից հետո հաստատվում է ԱՄՆ-ում` հայաշատ Գլենդելում ու հաճախ հանդես է գալիս որպես ամերիկահայ համայնքի ներկայացուցիչ: Այսինքն, ակնհայտորեն նպատակ է դրվում հենց Հայաստանում եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի խոշորագույն հայկական համայնքներում հնարավորինս շատ տարածել «Կյանքի խոսք» աղանդի շոշափուկները:
Սակայն անդրադառնանք աղանդի այլ պարագլուխներին: Այսպես, բացի Արթուր Սիմոնյանի արտաբերածից, Լեոնիդ Մալկոն արտաբերում է  «Shila Ra bossa Katia» ֆրազը: Շիլա անունը արդեն հայտնի   է, bossa իտալերեն ժարգոնային բառ է, որ նշանակում է ղեկավար (բոսս), Katia Եկատերինա անվան կրճատ ձեւն է, որի հիշատակման իմաստն առայժմ անհասկանալի է մնում, ինչպես նաեւ, թե ինչու է ընտրված հատկապես իտալերեն լեզուն: Իսկ ահա գերագույն աղանդապետ Ուլֆ Էքմանի խոսքում, 2006-ի մայիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը Մոսկվայում տեղի ունեցած կրոնական կոնֆերանսի ընթացքում հնչում է հետեւյալը. «Shila lala Bacch Sia o Ra bre Sila»: Ինչպես նկատել եք, երկուսի մոտ էլ հնչում է «Րա» անունը, որը հին եգիպտացիների մոտ գերագույն աստվածությունն էր: Դրան հավելվում է նաեւ Րաի կին Սիան, որը իմաստնության դիցուհին էր, գումարած նաեւ հունական Բաքոսը (գինարբուքի եւ խրախճանքների աստված), դե, իսկ Շիլայի (Սիլայի) հիշատակումներն անպակաս են: Բացի դրանից, «Կյանքի խոսքի» բարձրագույն օղակներում շատ հաճախ օգտագործվում է «Բա» հին եգիպտական խոսքը, որը նշանակում է կենսաուժ, ոգի, որը ապրողաց եւ մեռելոց աշխարհների միջեւ կապավոր ու սուրհանդակ է: Ի դեպ, երբ Էքմանը Մաքսիմ Մաքսիմովին նվիրում է «քրիստոնեական» CNL հեռուստաալիքը, նա  ձեռքերը դնելով Մաքսիմովի վրա, հմայիլի պես անընդմեջ կրկնում է Բա եւ Րա անունները:
Հիմա փորձենք ամփոփել: Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Հին Եգիպտոսի դիցարաններին նաեւ իսլամի եւ հուդայիզմի տարրերը խառնելը, ամենայն հավանականությամբ, ենթագիտակցական մակարդակով միտված է նոր համաշխարհային կրոնի ստեղծմանը, որը հիմնված կլինի անմաքուր անառակության եւ նյութապաշտության վրա: Ի դեպ, Հին Եգիպտոսի Րա գերագույն աստծո պաշտամունքը շարունակել են մասոնները, ավելի ճիշտ` նրանց վերնախավը: Թերեւս այդ պատճառով է, որ այդ անունը հնչում է Արթուր Սիմոնյանի շեֆերի, բայց ոչ Արթուր Սիմոնյանի խոսքում: Իսկ գաղտնիք չէ, որ նույն մասոնների մոտ առկա է  համաշխարհային կառավարության, համաշխարհային տնտեսության, համաշխարհային կրոնի ստեղծման ծրագիրը:
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչու նշանառության տակ են վերցրել հենց Հայաստանն ու հայությունը: Րա անունը կապակցված է, իսկ որոշ հետազոտողների կարծիքով ուղղակիորեն ծագում է հայոց դիցաբանությունում հայտնի Արարչի անունից` Արայից կամ Արահից (Ար` արարում, Ահ` զորություն): Ար արմատի առատությունը հայոց լեզվում նաեւ ուղղակիորեն ցույց է տալիս, որ հենց Հայկական բարձրավանդակն ու հայությունը առավելագույնս կապված են արարչագործության հետ: Ու թերեւս, համաշխարհային տիրապետության ցնորքը ծրագրողները նախեւառաջ ձգտում են իրենց ցանցը գցել հենց արարչագործության հետ առավելագույնս կապված ազգին, այսինքն, արարչագործության հիմքը: Ու հենց դրանում էլ Լեոնիդ Մալկոյի առաքելությունը, որ «Կյանքի խոսքի» թունավոր սերմերը պետք է անպայման ցաներ Հայաստանում ու հայոց սփյուռքի խոշորագույն հատվածներում:

ՔՈՒՆԴԱԼԻՆԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Այժմ անդրադառնանք Արթուր Սիմոնյանի «լեզուներով աղոթքի» Տորոնտոյին, ուր տեղի է ունեցել, այսպես կոչված, «Տորոնտոյի օծումը»: Ոմն Ռոդնի Հոբարդ Բրաունը հիմնադրել է «Քունդալինիի օձը» կոչվող շարժումը, որը այնուհետ տարածել է աշխարհով մեկ: Ըստ հնդկական դիցաբանության` Շիվայի առնանդամը օժտված է գերբնական զորությամբ, եւ երբ Շիվայի «լինգան» միանում է Շաքտիի «յոնիի» հետ, գոյանում է էներգիայի հսկայական հոսք, որը կոչվում է «լինգամ»: Այդ «լինգամ» կոչեցյալը Հնդկաստանում բավականին հաճախ կարելի է տեսնել տարբեր արարողությունների ժամանակ` հրե գնդի տեսքով: Ըստ նույն դիցաբանության` այդ մերձեցման ժամանակ գոյանում է քունդալինի կոչվող զորության հոսքը, որը օձի պես գալարվում է «լինգայի» շուրջ:
Բուն Հնդկաստանում այդ զորության օգտագործումը հայտնի է հազարամյակներ ի վեր, եւ թույլ է տալիս արագացնել կամ դանդաղեցնել մարդու օրգանիզմի տարբեր  կենսական պրոցեսները, ստեղծել այս կամ այն հոգեվիճակը, բարձրացնել օդ եւ տեղափոխել բազմատոննանոց բեռներ (ըստ հայտնի հետազոտող Էրնստ Մուլդաշեւի` հենց այդ եղանակով են կառուցվել Հին աշխարհի գրեթե բոլոր մեգալիթային կառույցները, այդ թվում` Եգիպտոսի բուրգերը), իսկ հռչակավոր Սաթյա Սայի Բաբան ժամանակին ցուցադրում էր ոչնչից (այսինքն` վակուումից) տարբեր առարկաներ նյութականացնելը: Այսինքն, դա կենսաէներգետիկայի շատ հզոր հոսք է ու, պատահական չէ, որ հինդուիստների մոտ դրա գոյացման եւ օգտագործման տեխնոլոգիային մոտիկ չեն թողնում անչափահասներին, եւ ցանկացած գործողություն կատարվում է միայն փորձառու ուսուցչի հսկողության ներքո: Անվտանգության այդպիսի կանոնները կոչված են եղել, որպեսզի քունդալինիի տեխնոլոգիան օգտագործողները չվնասեն իրենց եւ շրջապատին:
Եվ ահա, այդ հոգեւոր «ատոմային ռումբը» հայտնվում է Արեւմուտքի աղանդապետերի ձեռքում եւ օգտագործվում շատ արագ  մարդկանց զոմբիացնելու եւ, բառիս բուն իմաստով, անասունների վերածելու համար: Մեր հիշատակած տեսանյութի չորրորդ սերիայում կան բազում կադրեր, թե ինչպես մարդիկ քունդալինիի ազդեցության տակ անում են գժական շարժումներ եւ տարբեր կենդանիների ձայներ հանում:
Ահա եւ բացատրությունը, թե ինչու «Կյանքի խոսքում», այսպես կոչված, «լեզուներով խոսելու» ժամանակ ներգրավված են սեռական կրքի հետ կապ ունեցող այս կամ այն դիցաբանական կերպարները: Եվ ընդհանրապես, քունդալինիի ազդեցության տակ ընկած մարդը զգում է տարփանքի (օրգազմի) նմանվող վիճակ, որը կարող է բավականին երկարատեւ լինել: Կրոնական-աղանդավորական հավաքների ժամանակ մարդկանց այդպիսի վիճակի բերելը գործնականում ոչնչով չի տարբերվում թմրանյութի ասեղի վրա նստեցնելուց: Պարզապես այս թմրանյութը հոգեւոր բնույթի է, անտեսանելի, բայց էապես ավելի զորեղ, քան բոլոր բուսական կամ սինթետիկ թմրանյութերը: Գործնականում զոմբիացման եւ ամբողջովին կառավարելի դարձնելու կատարյալ միջոց է:
Ի դեպ, տեսաֆիլմի չորրորդ սերիայում նաեւ նշվում է, թե ինչպիսի շղթայով է քունդալինիի տեխնոլոգիան հասել Հայաստան: Ռոդնի Հոբարդ Բրաունը այդ «հոգեւոր ռումբը» փոխանցել է Քենեթ Հեյգենին (սույն կերպարանքի գրքերի գովազդը կարելի է գտնել «Կյանքի խոսքի» կայքում), նրանից փոխանցվել է «Կյանքի խոսքի» ընդհանուր պարագլուխ Ուլֆ Էքմանին, Էքմանը փոխանցել է Կառլ Գուստավ Սեւերինին, Սեւերինը` Լեոնիդ Մալկոյին, Մալկոն` Արթուր Ղուկասյանին եւ Արթուր Սիմոնյանին: Իսկ Արթուր Սիմոնյանից այդ հմտությունը, ըստ տեսանյութի, սովորել են «հովիվներ» եւ «առաջնորդներ» Բագրատ Բեկչյանը, Արթուր Տոնոյանը, Արթուր Արեսկինը, Էդվարդ Պետրոսյանը, Արթուր Ստեփանյանը, Արմեն Երիցյանը եւ այլոք` այն կերպարները, որոնք անպակաս են «Կյանքի խոսքի» քարոզներից եւ 7x70 աղանդավորական հեռուստահաղորդման արբանյակային եթերից: Ահա այդպիսի վտանգավոր տեխնոլոգիա, որը սպառնալիք է Հայաստանի բնակչության եւ ամբողջ հայության հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը, մեր երկրի ու ազգի անվտանգությանը:
Հայոց դիցաբանությունում կար բանաձեւ` «Զորության հուրը սիրով է վառվում»: Իսկ սրանց դիվային զորության դժոխային հուրը վառվում է ոչ թե սիրով, այլ ամենաանմաքուր պոռնկությամբ:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆhttp://iravunk.com/iskakan/tema/09.03.12.html#tema

UPD: Հայցվոր կողմը չներկայացավ դատարան: Հաջորդ դատական նիստը` մարտի 23-ին նույն ժամին:

«Կյանքի խոսք» աղանդ, Արթուր Սիմոնյան, քունդալինի, պղծակրոն

Previous post Next post
Up