Նորից արտագաղթի մասին

Jan 08, 2012 21:53

Երեկ "Հայելու առաջ" հաղորդաշարին (Կենտրոն) հարգելի մարդիկ էին մասնակցում` Տիգրան Մանսուրյանը և երկու երիտասարդներ` Արքմենիկ Նիկողոսյանը և Կարեն Անտաշյանը: Լավ էր, որ մեր ամենահայտնի և սիրված կոմպոզիտորի հետ սեղանի շուրջ էին երիտասարդ շնորհալի մարդիկ: Լավ բաներ շատ ասացին: Մասնավորապես, Արքմենիկը ճիշտ սրեց մշակույթի դերը և նրա պաշտպանության ( Read more... )

Leave a comment

Comments 1

Արքմենիկ Նիկողոսյան ext_999720 January 22 2012, 12:08:33 UTC
Պարոն Եղիազարյան, շնորհակալություն ուշադիր լինելու ու կարծիքի համար: Գիտեք, հեռուստատեսային հաղորդումների ձևաչափն այնպիսին է, որ երբեմն ասում ես միայն մտածածիդ առաջին մասը, ու հանկարծ` հաղորդավարն ընդհատում է, խոսքն ուրիշ ուղղությամբ է գնում, ու ասածիդ վերադառնալ ու ամբողջացնել չի ստացվում: Իհարկե, չեմ հրաժարվում իմ ասածներից, բայց անպայման կուզեի հավելել հետևյալը: Այո, գնում են թույլերը և մնում են ոգով ուժեղներն ու նրանք, որէս երկրում ազատ ու անպատիժ թալանելու ու միլիոններ կուտակելու հնարավորություն ունեն: Նրանց միջև հավասարության գիծ, իհարկե, չեմ դնում: Ցավալին այն է, որ մեր երկրի իշխանությունները կամա կամ ակամա աշխատում են այդ ուժեղներին կոտրելու վրա, ու դա երբեմն ստացվում է, որովհետև այսօր, թվում է` համեմատաբար լավ պայմաններում երկրից հեռանում են նաև նրանք, ովքեր ամենածանր ժամանակներում դիմացել են: Իմ ասածի ամփոփումը լինելու էր մոտավորապես հետևյալը, որ այդ ուժեղները, այդ պինդ մարդիկ պահեն իրենց ուժեղությունը` ներկա իշխանություններին հակադրվելու ճանապարհով և ոչ թե հանձվեն` հեռանալով: Մեկ է, այս իշխանությունները բարոյական ապտակ ( ... )

Reply


Leave a comment

Up