Մոմի լույսի տակ

May 19, 2009 23:54

90-ականների սկզբի ուսանողներից շատերը հիմա արդեն մեզ դաս են տալիս ու պատմում են, թե ինչպես էին մոմի լույսի տակ անատոմիայի ատլասները կրծում: Նրանցից մի քիչ փոքրերն էլ հիշում են մթության մեջ ընդունելության քննություններին պատրաստվելը կամ դպրոցական այլ առարկաների սերտողությունը:

Իմ դպրոց գնալը համընկավ հենց մութ ու ցուրտ տարիների հետ: Գուցե ես էլ պետք է հիշեմ, տառերն եմ մոմի լույսի տակ սովորել, բայց ուղեղիս բոլոր ծալքերը քրքրում եմ ու ինձ ոչ մի կերպ չեմ հիշում մոմի լույսի տակ տնայիններ անելիս: Իսկ հետո կամաց-կամաց պատկերները վերակագնվեցին... Ես իմ դասերը սովորում էի դպրոցից տուն գալուն պես, երբ դեռ ցերեկային լույսը բավարար էր որևէ բան տեսնելու համար: Կամ ընդհանրապես չէի սովորում: Որովհետև հենց մթնում էր, քնում էինք. այդպես և' փայտ էինք խնայում, և' մոմ... եթե ունենում էինք:

Մանկություն, 90-ականներ

Previous post Next post
Up