Մի քանի մտքեր շատ արագ։
Ուրեմն նախ սկսեմ նրանցից թե ինչի համար ՉԻ ընդունվել հայերի ցեղասպանության քրեականացման օրինագիծը։
- Այն չի ընդունվել հայերի ձայների համար։ Հայերի ձայները այսօր Ֆրանսիայում մոտավորապես նույնքան են ինչքան թուրքերի տարբեր տեսակներինը ու հաստատ ավելի քիչ են թուրքամետներից։ Եվ ընդհանրապես Արևմուտքի կառավարիչները այդքան մանկամիտ չեն
( Read more... )
Comments 3
Հը՞՞՞՞՞։ Դուք Ժան-Մարի Լե Պենի Ֆրոնտ Նացիոնալ կուսակցության մասին լսել ե՞ք։ Էն որ
նախավերջին պրեզիդենտական ընտրություններին երկրորդ տեղը գրավեց, ձայների 20% ստացավ։ Իսկ Ավստրիայի
նեո-նացիստ Յորգ Հայդերի կուսակցության մասին լսել ե՞ք, էն որ ընտրություններում մի 15-25% միշտ ստանում ա։
Եվրոպան վխտում ա նեո-ֆաշիստական կազմակերպություններով, ու տարբեր հակա-հոլոքոստաժխտող օրենքները
իրենց քաղաքական աճի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում։
Reply
Մարի ԼեՊենին հենց գազային խցիկների հարցով մի լավ ճնշեցին 90-ականներին։ Ինքը կարծեմ արդեն 30 տարի է քաղաքականության մեջ ու այդ 15-20 տոկոսից այն կողմ իրեն չեն թողնում անցնի
Դե Յորգ Հայդերն էլ հիմա չկա։ Միգուց պատահական մեռավ, միգուցե ոչ չգիտեմ։ Բայց փստ է, որ մարդը հաղթեց բայց իշխանություն այդպես էլ ՉՏԵՍԱՎ
Reply
Ես դեռ մի բան էլ կասեի․ եթե լրատվամիջոցները Լե Պենի ապուշությունների վրա չկենտրոնանային, ինքը երևի սկի էն 15-20-ն էլ չէր ստանա։ Ամեն տեսակ «ճնշում» կենտրոնացնում է հասարակության ուշադրությունը «ճնշվողի» վրա, և կամա-ակամա նրա համար ռեկլամ է հանդիսանում։ Ես հիմա հույն ունեմ որ էս նոր օրենսդրությունը թուրքերի համար ռեկլամ չի դառնա։
Reply
Leave a comment