(Untitled)

Jun 04, 2012 01:01

Էսօրվա երթուղին՝ Երևան-Սևան-Դիլիջան-Լերմոնտովո-Վանաձոր-Ալավերդի-Օձուն-Յաղդան-Ստեփանավան-Գյուլագարակ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Աշտարակ-Երևան:))

Իմ սիրտն անցած տարվանից Լերմոնտովոյում էր մնացել: Էսօր էլի մնաց էնտեղ:
Վանաձորն օրեցօր ավելի ա սիրունանում:
Օձունի կոթողի մոտ նստած պապին ասեց՝ արտասահմանցի եք, բայց սենց լավ եք հայերեն խոսում, ո՞ր երկրից եք: :D ( Read more... )

Leave a comment

Comments 5

nanuk_manuk June 4 2012, 07:04:45 UTC
երանի քեզ

Reply

galstyan June 4 2012, 09:06:28 UTC
Նանոր ջան:)

Reply


lil_osh June 5 2012, 08:02:16 UTC
Յաղդանի տղերքին չեմ հասցրել նայել, որտև ճամփեքից էնքան վատ էի, որ էլ աչքիս բան չէր գալիս
իսկ Լոռու բերդը աննկարագրելի սիրուն տեղ ա, իմ ամենասիրած տեղերից մեկը Հայաստանում
մի քանի անգամ գնացել եմ, մի անգամ էլ Ստեփանավանից ընդեղ՝ ոտով :) տաքսու փող չկար, մարշրուտկա չկար, կար արև, շոգ ու ցնդած Լիլոշ, ով անպայման պետք ա հասներ ընդեղ, ու հասավ!! :))) գնա, չես փոշմանի
որ հասնես էն մասը, ուր երկու ձոր իրար են միանում, կանգի էդ միացման կետում ու նայի ներքև՝ ձախ
կտեսնես Հայաստանի ամենահին կամուրջներից մեկը, ու իմ արև, ես լսել եմ, թե ոնց են ձիերով դրա վրայով անցնում զենք ու զրահ հագած զինվորները

բերդի ավերակներում ուշադիր նայի, կգտնես հին հայկական բաղնիք, պատերի մեջ՝ կավե խողովակներ, ու սենց լրիվ աչքիդ դեմն ա գալիս թե ոնց ա էղել տեղ դարեր առաջ...
ինչ-որ շատ խոսացի :D

Reply

galstyan June 5 2012, 20:55:52 UTC
հավեսս եկավ :Ճ էս անգամ մեր ճանապարհորդությունը շատ երկար տևեց, բայց Լոռիբերդի համար առանձին նորից գնալու ենք, իսկ այ Դենդրոպարկ էլ հլը չեմ եղել, դրան էլ երևի նորից մի առանձին օր ա հատկացնել պետք :Ճ

գյուլագարակցի՞ ես :Ճ

Reply


lil_osh June 5 2012, 08:03:18 UTC
համ էլ գյուլագարակը իմ հայրենիքն ա, ասա որ Դենդրոպարկ էլ եք գնացել

Reply


Leave a comment

Up