Հավաքի մասնակիցները համաձայնության են եկել առաջիկայում կազմակերպել մեծ համաժողով, որտեղ կհռչակվի նոր շարժման ստեղծումը և կուրվագծվեն այն վեկտորները, որոնցով այն առաջնորդվելու է: Մինչ այդ կգործեն աշխատանքային խմբեր, որոնք լրջորեն կնախապատրաստեն համաժողովը, կմշակեն ապագա շարժման հայեցակարգը ու անվանումը, համաժողովի օրակարգն ու կհրավիրեն մասնակիցներին:
Նշենք, որ նախաձեռնության հիմնական կորիզից բացի, հավաքին մասնակցում էին նաև շարժմանը հարող, սակայն մինչ այժմ այլ քաղաքացիական նախաձեռնություններում գլխավոր դերակատարում ստանձնած անձինք` ճարտարապետներ Սարհատ Պետրոսյանն ու Արսեն Կարապետյանը` քաղաքաշինական նախաձեռնություններից (Կինո Մոսկվայի ամառային դահլիճ, Հանրապետության հրապարակ և այլն), Արթուր Ավթանդիլյանը, Օլյա Ազատյանն ու Վահրամ Սողոմոնյանը` «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» և Թեղուտի պաշտպանության խմբերից, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը: Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Կարապետյանի տրամադրած լուսանկարները կարող եք դիտել
այստեղ: