Անասնապատման խորանարդ

Nov 20, 2011 02:01

Նորից գիմնազիայի «բազառ» են տանում... Համ էլ «լոմոնոսովկայի» բռենդով ուզում են մեր ունեցածը վերջնականապես տապալել...
կգ նախարարի մամուլի ծառայությունը չի հաղորդել, միայն ռուսների «դուխն» է հերիք արել, քանի որ իրենց ծայրագավառն են համարում...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական  Վիկտոր Կրիվոպուսկովի նոյեմբերի 16-ի հանդիպման ժամանակ Read more... )

Leave a comment

Comments 21

noni_no November 20 2011, 04:35:20 UTC
հիշու՞մ ես ի՛նչ հուզիչ, արցունքախառը կոչեր էին, ամոթանք, որ հակառուսականություն ենք սերմանում... առաջին հակառուսականություն սերմանողը հենց ՌԴ կոչվածն է:

ու եթե էս է Ռուսաստանի պատկերը, ես՝ հայս, ի՞նչ ունեմ ռուսաստանամետ լինելու

Reply

gilantc November 20 2011, 21:56:49 UTC
Զինվորականը երբ կրթության ու մշակութային քաղաքականությամբ է զբաղվում՝ պրծավ։ Էդ ասածիդ մասին ասվել է, ու մի քանի անգամ է ասվել...

Reply

noni_no November 21 2011, 03:46:43 UTC
կրթություն... մշակույթ... էքսպանսիա ասա

հենա Ղազախստան-Բելառուս էլի կպնում են Ռուսաստանին... հեսա մեզ է հերթը հասնելու

Reply

gilantc November 21 2011, 11:44:06 UTC
Մեր հարցը իրենք լուծված են համարում։ Դրա համար են սենց սեղմում... Ուղղակի ընդհանուր սահման չկա...

Reply


javakhk November 20 2011, 07:14:40 UTC
Համալսարանն ու գիմնազիան տարբեր ասպարեզների ատրիբուտներ են:

Գիմնազիան ու ընդհանրապես ԴՊՐՈՑԸ ներկայացնում են հանրակրթությունը` ընդհանուր կրթությունը ողջ երկրի մասշտաբով հարյուր հազարավոր աշակերտների բազայի վրա: Այս ասպարեզում մի քանի անգլիական/ռուսական դպրոցը կամ գիմնազիան արդեն իսկ վտանգ են ներկայացնում, քանի որ կարող են աստիճանաբար բազմանալ ու դառնալ այն, ինչ էին ռուսական դպրոցները Հայկական ՍՍՀ-ում: Այսինքն՝ դառնալ հարուստ խավի համար «էլիտար» դպրոցներ, որտեղ դաստիրակվող աշակերտությունը նույնքան օտարված կլինի Հայաստանից, ինչպես ՀՍՍՀ ռուսական դպրոցներում էր, կարող ենք ունենալ «երկփեղկված» երիտասարդություն: Այս վտանգը իրոք կա, քանի որ Հայաստանում կյանքի շատ ասպարեզներ արդեն իսկ ենթարկվել են սուր սոցիալական շերտավորման:

Իսկ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ այլ ասպարեզ է: Հայաստանում կա Ամերիկյան համալսարան անգլերեն կրթությամբ, Ֆրանսիական համալսարան ֆրանսերեն կրթությամբ ու Սլավոնական համալսարան ռուսական կրթությամբ: Բայց սա չի բերի նրան, որ հայկական բոլոր բուհերը անգլիականանա, ֆրանսիականանան կամ ռուսականանան… Համալսարանը նեղ մասնագիտական կրթության համար է, ( ... )

Reply

gilantc November 20 2011, 21:58:23 UTC
Այստեղ կարելի է բանավիճել, ու քո միարժեք գնահատականը չեմ կիսում։ Բայց դրա համար շատ ժամանակ է պետք... Մի քիչ ուշ կանդրադառնանք նորից, եթե դեմ չես...

Reply


gilantc November 20 2011, 21:55:25 UTC
Շնորհակալ եմ ։)))

Reply


(The comment has been removed)

gilantc November 20 2011, 21:51:24 UTC
Նորմալ համալսարան՝ տեղացի կադրերով... Բացառվում է։ Նրանք իրենց լավագույն պրոֆեսորադասախոսական կազմն այստեղ իսկի մեկ օրով հյուր չեն բերի... Բռենդային դիպլոմներ են ծախելու, թանկ գնով...
Կրիվոպուկովին «կրիվոյից պուսկ» տալը շատ լավ գործ կլինի... Մշակութաբան գեներալն իրոք համն արդեն շատ է հանում...

Reply

(The comment has been removed)

gilantc November 21 2011, 21:10:53 UTC
Ես ավելի քան համոզված եմ, որ մոսկովյան որակ չի լինելու...
Դա արվում է գիմնազիա ավարտածներին արտոնություն ապահովելու համար...

Reply


(The comment has been removed)

gilantc November 20 2011, 21:47:47 UTC
Նրանք չեն զգում իրենց գավառամտությունը ։))) Կարծում են «պրոգրես» են բերում խավարամիտ հայերիս ։)))

Reply


Leave a comment

Up