Որպիսզի հասկացված լինեմ...

Apr 28, 2010 13:39

Երեկ կայացած հեռախոսազրույցից հասկացա, որ անգամ ամենամոտ մարդկանց համար էլ անհասկանալի է տագնապս ու դարձյալ չհասկացված եմ մնացել։ Ինձ մեղադրեցին հակառուսականության մեջ, այնինչ խնդիրն ավելի գլոբալ է  և ռուսերենի ու ռուսականի դեմ ես ոչինչ չունեմ...

Խնդիրն այն է, որ մեր ներկա օրենսդրությամբ՝ հանրակրթական լեզուն հայերենն է։  ՀՀ կառավարությունը հիմա էլ չխախտելով ՀՀ Լեզվի մասին օրենքը կարող է ստեղծել հանրակրթական այլ լեզուներով գործող դպրոցներ (հայերենի պարտադիր ուսուցմամբ)՝ ելնելով դրա անհրաժեշտությունից (բացատրելով այդ անհրաժեշտությունը)։ Այս փոփոխությամբ ստեղծվում է օրենսդրական հնարավորություն օտարներին թույլ տալ հիմնելու օտար լեզվով հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)՝ շինծու հիմնավորմամբ, թե հայերենով հնարավոր չէ որակյալ կրթություն ապահովել (իրենց ուսերից պատասխանատվությունը թոթափում են)... Օրենսդրական այս ճեղքը հնարավորություն է տալիս, որ կառավարության որևէ առընթեր մարմին թույլտվություններ դակի (օրինակ լեզվի տեսչությունը, որ ներկայիս պետ Սերգո Երիցյանը  անկախ (՞) Հայաստանում երկրոդ պետական լեզու մտցնելու ոչ միայն ջատագովներից է, այլև այդպիսի վերջին փորձի հեղինակը)... Մի երկու տարուց հայաստանում կունենանք մոտ հազար թուրքական, պարսկական ու այլ ազգերի հանրակրթական լեզվով (փառք աստծո օրենքը թույլ է տալիս) դպրոցներ, որտեղ կանցնեն Վիետնամի, Չինաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի պատմություն, որ մեր երեխաները կուսանեն մայրենի/հանրակրթական՝ ադրբեջաներեն, չինարեն, կամ ասենք հնդկերեն լեզվով...

ՍԱ են անում։ Եվ հանարավո՞ր է, որ մեր ազնիվ չինովնիկները գնան այդպիսի քալի... Իսկ ի՞նչ կարժենա այդպիսի թույլտվությունը.... Գուցե փորձեք գուշակե՞լ...

Մեր այսօրվա օտարամոլության պայմաններում քանի՞ տարի է պետք, որ հայերենը համարվի վերջնականապես մեռյալ լեզու, բազմագործածական՝ գիտական, գրական և այլն.... լեզվից վերածվելով ԲԱԶԱՌԵՐԵՆԻ... Արդեն դրա շեմին ենք...

Կրթության որակի, հայերեն ուսուցման միտումնավոր վարկաբեկման ու որակյալ գրականության առկայության (բացակայության) մասին առանձին եմ գրելու...
Previous post Next post
Up