(no subject)

Aug 28, 2018 21:16

Կրկնեմ առաջարկս։
Քանի որ որոշ մարդիկ չեն հիշում իրենց ունեցվածքի մասին, ապա անհրաժեշտ է ընդունել օրենք։

Անձինք և կազմակերպությունները, որոնք կհայտնաբերեն տվյալ անձի գողացված֊թաքցված ունեցվածքը՝ ապացույցներով, տեղեկություններով, փաստաթղթերով հանդերձ պիտի ստանան այդ հայտնաբերված ունացվածքի 25 տոկոսը, որպես պարգևավճար։
Համարենք, որ հողում ուրարտական գանձ են գտել։

Եթե ինչ որ մեկին ոստիկանությունը չի հայտնաբերում, ապա ամերիկացիների օրինակով օրենքով սահմանել կարգ՝ փախածների համար գլխագին հատկացնելու մասին։ Կենդանի ներկայացնելու համար մի պատկառելի գումար, ոչ կենդանի մի քիչ պակաս պատկառելի գումար։
24 ժամում փախածների մեծ մասը հանձնվելու է Հայաստանի դեսպանատներ, որ մի քիչ պակաս գլխագնի զոհ չդառնան։ Որովհետև հենց իրենց ախրանեն է իրենց հետևից ընգնելու։

Այ սա կլինի ոչ թե անցումային, այլ շատ էֆֆեկտիվ մշտական արդարադատություն։
Ամբողջ աշխարհը, այդ թվում հանցավորը լծվելու գողոնի ու փախածների որոնման գործին։ Պետությունն էլ գումարներ կխնայի տարիներով քննիչ֊ոստիկանների աշխատանքը չվճարելու հաշվին։
Երկու օրենք ԱԺ֊ին, ու գործերը շատ ավելի հեշտ կգնան:


Элита лавочников, Էշիզմ, Մթքովս անցավ, Технологии

Previous post Next post
Up