(no subject)

Sep 08, 2018 12:14

Փաշինյանին ու Պուտինի հանդիպումից ոչ մի կատաստրոֆիկ, կամ առավելևս բեկումնային բան չեմ սպասում:
Թե չէ Սոլովյով-Կիսիլյով ոհմակը արդեն վրա էր տվել:
Նորմալ կզրուցեն:
ՈՒղակի պետք է հաշվի առնել, որ բոլոր բանակցությունները բոլոր երկրները վարում են ուժի դիրքերից, ի ցույց են դնում իրենց հնարավորությունները, որ առավելագույնս ռեալիզացնեն ունեցած ռեսուրսը:

Էդ մեր մոտ կան «հանճարներ», որ պնդում են հակառակը:
Դե հոգեբույժը իրենց հետ:

Սկզբից հայ-բույ, ուժերի ու մյուս կողմի թույլ կողմերի հիշացում, ցուցադրում, հետո այդ օժիտով մտնում են առևտրի մեջ, երկու կողմերի ունեցածը դնում են նժարին, վերստուգում են բալանսը, сверяют часы, ինչպես ռուսները սիրում են ասել, ու բանակցում նոր բալանսի ու հարաբերությունների շուրջ:
Ընդ որում այդ հայ-բույը ու վրա տալը առավելևս ճիշտ է ռուսների համար, պիտի որ սովոր լինենք ու չխառնվենք իրար:

Մեզ էլ արտաքին լեգիտիմություն մուրալ պետք չի, իսկ Քոչարյան-հանրապետականները անցնում են քրեական գործերով: Եվ հանրապետականների դարդը ոչ թե Ռուսաստանն է լինելու, այլ սեփական բազմնաթիվ քրեական գործերի էպիզոդները ու բիզնեսները:

Դրսի հարցերում կարելի է զիջել, պահպանել արտաքին միջանցք, որտեղ հայտնվել ենք տասնամյակների ընթացքում, ներսում ոչ մի բան: 5-րդ շարասյունը երկրում և ԱԺ-ում պիտի չլինի: Առաջնահերթությունը այդպիսին է: Կաթիլ-կաթիլ պետք է հանգիստ աշխատել, աշխատելու հնարավորություն կա:

Իմ կարծիքով, հանգիստ կզրուցեն, ինչ որ բաների մասին կպայմանավորվեն, ինչ որ բանի մասին՝ ոչ: Որ հետո նորից ու նորից բանակցեն, քանի դեռ կա այս Երկիր մոլորակը:

Версия, Россия, Технологии

Previous post Next post
Up