ՈՒրեմս էդ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին սֆաթագրքում քննարկումներ են գրում:
Տարբեր անտեղի կարծիքներ: Նաև հայտնաբերեցի կարծիք, թե քանի որ հայերը թույլ են տվել ռուսներին մտնել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, ապա ռուսներին փոխանցեցին այն տեխնոլոգիաները, որ ԱՄՆ արգելում է, ու հիմա մենք ամերիկացիների հետ պրոբլեմ կունենանք:
Էդ անտեր լաբորատորիաները ոչ մի գիտական փորձեր կամ աշխատանք չեն անում: Ամերիկացիները ուղակի հաշվել են, որ ավելի հեշտ ու եժան է նոր վիրուսմների՝ արագ և տեղում հայտնաբերման համար այդպիսի լաբորատորիաներ պահել այն երկրներում, որտեղ այդ ծառայությունը թույլ է, քան հետո՝ երբ վիրուսը ներթափանցի իրենց երկիր արագի մեջ հակա-վիրուս ստեղծեն:
Ոչ մի ռազմական նշանակություն չունեն, աշխատողներն էլ տեղացիներ են: Սովորական կենսաբանական անվտանգության վերահսկման կայաններ են առանց զոմբիների աճեցման ու ժանտախտի շտամմերի պահեստների:
Գտնվում են 100 տկոսով մեր վերհսկողության տակ:
Էն որ ռուսները ճանջից փիղ սարքել գիտեն պարզ է, բայց երբեմն իրենք էլ են իրենց փղին սկսում հավատալ:
Մերոնք թույլ են տվել մտնել, նայել, տեսնել ու հարցը բոլոր կողմերի համար հանգիստ փակվել է:
Ոչ մի էքստրաօրդինար, ոչ մի դարակազմիկ կամ քաղաքական նշանակություն սույն փաստը չունի:
Այլ երկրները այդ մուտքը որպես ինչ-որ հատուկ գործողություն էին ընկալում, բարդացնում էին, որ էշ-էշ քաղաքական առևտուր անեն երկու կողմի հետ էլ, մերոնք հարցը արանքից հանեցին, երկու կողմն էլ գոհ են ու հանգիստ: Թեմա չկա ընդհանրապես: