(no subject)

Oct 19, 2018 11:42

Կրկին ամեն ինչ հանգում է ռազմավարության, որը ես չեմ տեսնում, իսկ նախադրյալները հակասական են:

Բնազդը շատ լավ բան է, բայց եթե ռազմավարությունը մշակված չէ, բնազդը ամեն ինչ չի կարող փոխարինել:
Կամ գոնե բնազդը պիտի հիմնվի ավելի խորը պատկերացումների վրա ապագայի վերաբերյալ, և ոչ միայն ներկայի իմացության վրա:

Մեր նախկին Նախագահների բոլորի խնդիրը նույնն էր. գերազանց գիտեին ներկան, իսկ ապագայի տեսլականը թերի էր. արագացված կապիտալիզմի սովորական պետության տեսլականից մինչև կազմակերպված հանցագործություն, որոնք բնականոն ձևով հանգեցին ընդհանրապես տեսլականի բացակայության ու առօրյա թալանի կենցաղակյանքի:
Իսկ եթե դու չես տեսնում ապագան, ապա իրականում, դու ոչինչ չգիտես, ու հարց է առաջանում, իսկ ներկան իսկապես հասկանում ե՞ս: Կարևոր չի թե դու ինչ ես անում, կարևոր է հասկանալ, որ քո իսկ գործողություններով քո հետ ինչ է կատարվում:

Իսկ Հունան Պողոսյանը.
-արդարացում. հիմնվել պետական չինովնիկների վրա, բյուրոկրատական կառավարում բիզնես վերնախավից դուրս և ի հակակշիռ, պետական ապարատի դեր, ֆլան-ֆստան, ու նաև քանի որ պետական աշխատավարձերը ցածր են, բուջե չկա, հարուստ մարդը կարող է և չթալանել, քանի որ կարիք չունի: Служака, сильная рука на неспокойной окраине, держава, տրա-լյա-լյա:
-դատապարտում. անցյալի կապեր, հին դասակարգի բյուրոկրատական վերարտադրում, սեփական հեղափոխական հենարանին հակասող չինովնիկական դասի կայացում, որը ական է լինելու հետագա բարեփոխումների ճանապարհին, ու էլի տրա-լյա-լյա :
Որը կլինի՝ չգիտեմ, քանի որ չեմ ճանաչում ոչ Հունան Պողոսյանին, ոչ Նիկոլ Փաշինյանին: Հուսով եմ, իրենք գիտեն ինչ են անում:

Անկապ, Версия, Հայաստան, Технологии

Previous post Next post
Up