1. Արգելափակված էի նորից FB։
Բոլորի ծննդյան օրերը շնորհավոր, մահացածների հոգիներին հանգստություն։
2. Անձնական գործերով գնացել էի Թբիլիսի մի քանի օրով։
Կոռուպցիա ու վատ կառավարում։ Խնդիրներ կան այդ երկրում։ Անդառնալիության կետը չէին անցել, ու հիմա հետդարձ է։ Դե չէին էլ կարա անցնել, բայց դա այլ մեծ թեմա է։
3. Մարիխուանայի լեգալիզացման մասին կարծիքս փոխեցի։
Եթե ամեն դպրոցում չկա խաղահրապարակ, անվճար սպորտ֊խմբակներ, չկան երաժշտական համույթներ, չկան զբաղմունքի ու զվարճանքի այլ ձևեր, ուղեղները գաղափարականացված չեն, իսկ ապարատը և ինստիտուտները թույլ են, ապա լեգալայզը մի քանի հոգու հարստացման միջոց կդառնա։
Թաիլանդի դափնիները՝ Միջին Արևելքի շինվելու ու կայֆավատի կենտրոնի համբավը ինձ հեչ չի գայթակղում։ Կնախընտրեմ լինել «քյարթ»՝ գիտության ու կրթության կենտրոն։ Ով ցանկանում է․ 6 ժամվա ճանապարհ է եղածը։
Ապաքրեականացումը կա, ավելին՝ շուտ է։
Չէ, ժողովուրդը միշտ է պատրաստ ազատությանը, պատասխանատվությանը մարդիկ պատրատ չեն։
Եթե այլ բան ուղեղը լցնելու համար չենք տվել /ինձնից էլ պատասխանատվությունը չեմ հանում, իսկ դու՞ք/, ապա նմանվելու է վերջերս ավտոտեսչության պրեսի նվազեցմանը․ 1.5 անգամ զոհերի քանակը ավելացավ։
Չենք կարողանում նորմալ մեքենա քշել, իսկ տուժում են միայն պարտաճանաչները։
Ի դեպ, օրենքը միշտ օրինախախտների համար է, պարտաճանչները առանց այդ օրենքի էլ չեն խախտի։
4. Արգելափակումները վրես լավ են ազդում։ Քիչ եմ գրում, ու պարզվեց կարամ նաև քիչ կարդամ։ Կախում չկա։ Ինչը և ձեզ եմ ցանկանում։
Ֆուտբոլի մասին բան չեմ գրի։
Դե և իհարկե, իմ վրա բողոք գրողներին՝ հերթական շնորհակալությունը, ահագին գործեր արեցի։ՃՃ