Aug 02, 2010 02:37
Զորավարժության ժամանակ մի սպա իրեն վատ էր զգում: Գնդի հրամանատարին խնդրեց, որ թողնի տուն գնալ, գնդի հրամանատարը պատասխանեց.
- военный в бою или жив, или мертв, - ռուսախոս ղարաբաղցի էր:
Սպան առավոտը մեռավ: Գնդի հրամանատարին աստիճանազրկեցին, պաշտոնը իջեցրին: Էդ հրամանատարից ոչ ոք չպահանջեց, որ գնա իրան վատ զգա ու մեռնի կամ ինքնասպանություն անի: Էդ հրամանատարի հետ առնչվել եմ բանակում ու լավագույն հրամանատարներից մեկն ա, զինվորի պատվի հետ չխաղացող ու թասիբին կանգնող:
Երբ զորամասում զինվորականի (լինի սպա, թե զինվոր) հետ արտակարգ դեպք ա պատահում դրա պատասխանատուն իրա անմիջական հրամանատարն ա: Դեպքը քննվում ա, պարզում են ով ա մեղավոր ու պատժում են մեղավորին: Եթե բանակի վերջին դեպքերը քննվի հաստատ չի պարզվի, որ սպային Սեյրան Օհանյանն ա ինքնասպանության դրդել կամ սպանել ու չի պարզվի, որ 5 հոգու սպանել ա ու վերջում ստիպել զինվորին, որ ինքնասպան լինի: Որևէ դեպք բանակի պատմությունից հայտնի չի, որ զինվորի մահվան համար բանակի հրամանատարը ինքնասպանություն անի «պատիվը» փրկելու համար:
Բանակի հրամանատրը նման դեպքի պատասխանատուներին ու մեղավորներին պատժողն ա: Խառակիրիներ Հայոց պատմության մեջ գոյություն չեն ունեցել, դրանք էլ արվել են, երբ Սամուրայի պատվին են կպել, եթե խառակիրիների տրամաբանությամբ շարժվենք դուրս է գալիս, որ պահանջելով ՊՆ-ի ինքնասպանությունը արդարացվում է սպայի ինքնասպանության վարկածը, որովհետև ասվում է, որ նրա պատվին էլ էին կպել: Պահանջելով ՊՆ-ի ինքնասպանությունը կարելի է համարել, եթե ասենք Մարշալ Բաղրամյանի զորքից մեկը ինքնասպանություն աներ կամ մեկը մյուսին սպաներ, պիտի Բաղրամյանն էլ ինքնասպանություն գործեր: Եթե վերադառնանք հին ժամանակներին պիտի արդարացվի նաև զինվորին սպանելը հրամանատարի հրամանը չկատարելու համար:
Ես բանակում էի, երբ Սեյրան Օհանյանը նշանակվեց պաշտպանության նախարար ու զգում էի բանակի բարելավումը: Կաշառքը քչացել էր (դեռ գոյություն ուներ, բայց ոչ բացահայտ արդեն, շատերը վախենում էին կաշառք վերցնել), ծանոթով ամեն ինչ չէր անցնում, մեղավորները, եթե բացահայտվում էին, պատժվում էին, զորքի մարտունակությանը ավելի լուրջ էին վերաբերվում: Ընկերս պատմում էր, որ Սեյրանը, երբ իրանց չաստ էր գնացել, իրա խոսելուց ոգևորվել էին, հազիվ մի զինվորական էին տեսել, որ խելք ունի ու կարողանում ա խոսել: Սեյրանը Հայաստանի նախարարներից երևի միակն ա, որ իրա գործից հասկանում ա: Որ դպրոցականները ինքնասպանություն են անում կամ իրար են սպանում, ոչ ոք չի պահանջում, որ Աշոտյանը հեռանա, Աշոտյանի հրաժարականը տալը ավելի տրամաբանված պատճառներ ունի: Եթե Սեյրան Օհանյանը մեղավոր է սպայի մահվան համար, ուրեմն մեղավոր են մյուս պատասխանատուները, վաշտի հրամանատարը, գումարտակի հրամանատարը իր տեղակալներով, գնդի հրամանատարը իր տեղակալներով, կորպուսի հրամանատարը իր տեղակալներով, գլխավոր շտաբի պետը իր տեղակալներով, պաշտապանության նախարարը իր տեղակալներով ստացվում ա 23 սպա և մեկ պաշտպանության նախարար պիտի ինքնասպանություն գործեն, որոնցից 9-ը գեներալ: Պատերազմում սպայի գլխի համար մեդալներ են շնորհում, բայց թշնամու բանակի զինվորիներին, ոչ թե սեփական սպայիդ գլուխը ուտելու համար:
Սեյրանի ինքնասպանությունը պահանջողները պիտի պահանջեն Վազգեն Սարգսյանի անվան դեմից սպարապետ բառը սիկտիր անելը: Վազգեն Սարգսյանի ժամանակով ոչ միայն բռնություններն ու սպանությունները անհամեմատ ավելի շատ էին, այլ ինքն էլ էր մասնակցում բռնություններին, վակած կա, որ ինքն էլ ա իրա ձեռով զինվոր խփել: Վազգեն Սարգսյանի ինքնասպանությունը չպահանջեցին, մեկից գյուլլեցին: Սերժի ու Միքայել Հարությունյանի ժամանակ էլ ինքնասպանություն չպահանջվեց: Իսրայելցի աղջկերքից մեկը պատմում էր, թե ոնց ա իրա ընկերներից մեկը բանակում կախվել ու ասում էր, որ ինքնասպանություններն ու սպանությունները շատ ա լինում իրանց բանակում:
Եթե մահացած սպան չլիներ լրոգրողի եղբայր, նման ակցիա տեղի չէր ունենա, ոնց որ տեղի չէր ունեցել նախկինում:
ՀՀ ՊՆ-ի ինքնասպանությունը, էս դեպքում Սեյրանի չլինելը, կարող է ձեռք տալ ազերիներին, նման խմբեր կարող են բացել թշնամիները:
Բանակ