(no subject)

Jun 08, 2008 19:28

Էքսկուրսիա էի գնացել:

Մուղնի: Սուրբ Գևորգ եկեղեցի: շատ հին չէր (17 դար), բայց շատ գեղեցիկ էր: ու շուրջը էնքան սիրուն այգիներ էին: ու լիքը վարդեր:
հենց եդտեղ զգացի, որ մենակ եմ: զանգեցի Արին, չնայած վստահ էի, որ չի հասնի: մեկ ել մի քանի րոպե հետո հետ զանգեց ու ասում ա "դու ոնց զգացիր, որ հիմա հասանելի եմ? Անիի մոտ ենք: լացս գալիս ա: ինչի դու իմ հետ չես հիմա?" ես շատ էի ուզում գնայի, բայց ոչ մի կերպ հնարավոր չէր աշխատանքը թողնել: 1 շաբատ Արևմտյան Հայաստանում... պարզվեց, որ էտ նույն խմբի մեջ Անուշն էլ իր ամուսնու հետ ա: ինքն էլ վերցրեց հեռախոսը, ինձ կեղտոտ լակոտ անվանեց "չէիր կարա հիմա ստեղ լինեիր, չէէ?" էտքանով ես իրանց հաջող ասեցի ու մեր ավտոբուսը շարժվեց դեպի Հովհանավանք: ես չեմ կարողանում սիրուն պատմել, բայց շաաատ տպավորիչ էր: նույնն էլ Սաղմոսավանքը: նենց լավ էքսկուրսավոդ էր, շատ հավեսով պատմում էր: որ անկապ գնում ես, շատ բան բաց ես թողնում, իսկ այս մարդը ամեն ինչի վրա ուշադրություն էր հրավիրում...
քանի որ շատ մոտ էինք քաղաքին շուտ վերջացրեցինք, բայց մնացինք Սաղմոսավանքի շուրջը երկար: ամեն դեպքում ես խոզ եմ: չեմ սիրում օտար մարդկանց: իրանք նստել էի հաց ուտելու, ես էլ ոչ էնա միանամ, ոչ էնա չէ: նենց էի ջղայնանում, որ Արը չկա ու ես սենց անկապ մենակ եմ...

բայց մնացած ամեն ինչ շատ լավ էր: http://www.psalmtours.com/?p=48 այ սրանց հետ էի գնացել: լավ երեխեք էին: իմ նմանի համար, ով չի սիրում խորովածա-ուտուշ-խմուշներ իսկական գտած տարբերակ ա...

հա, ու պետք ա շուտ ապարատ առնեմ: համ ձագիս շուտով պետք կլինի նկարել, համ էլ, որ սիրուն տեղեր եմ գնում ու չեմ կարողանում նկարագրեմ, գոնե նկարներով ցույց կտամ

զվռնոց

Previous post Next post
Up