բարև, ո՞նց ես

Dec 18, 2021 19:57

Երբ սկսվեց ու ոնց ստացվեց, ինքս էլ արդեն չգիտեմ, բայց փաստն էն է, որ հայ ծանոթներս ինձ սովորաբար գրում են միայն էն ժամանակ, երբ իրենց ինչ-որ բան է պետք։ Ու առաջներում ամեն անգամ ընկնում էի նույն ծուղակը, երբ տեսնում էի «բարև, ո՞նց ես»։ Էնքան էի ուրախանում, որ եսիմովը, որի հետ կարծես մտերիմ եմ եղել, ինձ հիշել է և ուզում է շփվել։ Բայց «ոնց ես»-ից ( Read more... )

ես ու մարդիկ

Leave a comment

Comments 1

byurie December 18 2021, 23:22:52 UTC
Իմ շրջապատում էլ են ահավոր շատ էդպիսի մարդիկ ու ահավոր քիչ էնպիսիք, որ իրենք նախաձեռնություն կվերցնեն հանդիպելու։ Բայց ես արդեն հաշտվել եմ իմ դերի հետ. ամեն դեպքում, լիքը տարբեր հարցերում ավելի տեղեկացված եմ ու ավելի շուտ եմ կողմնորոշվում ու հասկանում եմ, որ շատերի համար ահագին բարդ ա էդ նույն լաբիրինթոսներով ինքնուրույն անցնելը։ Ու պլյուս մարդիկ նախաձեռնող էլ չեն հանդիպումներ կազմակերպելիս (մի քանի բացառություն չհաշված), դրա համար ես կապ պահում եմ էն մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ, իսկ ում ինչ պետք ա, սիրով օգնում եմ։ Չնայած հա, մեկ-մեկ ես էլ եմ ունենում պահեր, թե ինչու ինձ ոչ ոք հենց էնպես չի հիշում, բայց մյուս կողմից էլ հիմա էնքան դարդուցավ կա շատ հայերի կյանքում, որ ինձ հիշելու հերթը դժվար հասնի։ Մի քիչ առաջ էլ մի հավաքույթի էի իմ մի լավ հայ ընկերներից մեկի տանը, հավես էր։

Reply


Leave a comment

Up