Հասարակություն, հավսաաար

Aug 31, 2011 23:29

Բան եմ ասում:
Հասարակության ճաշակի ու երկակի ստանդարտների մասին: Երևի:  Չգիտեմ ինչի մասին... Բայց` ասելու եմ:
Էս ինչ է եղել ձեզ՞՞՞ 
Մեզ կամ,լավ, հա:
Դաժանորեն մարդ սպանածին ռոմանծիկի պսակ եք դնում, բանտից աղերսագին ու արցունքախառը դուրս բերում, իսկ բանակում տղամարդ դեռ կարգին չդարձած զինվորի սպանության փաստով դատում եք` ԿԱՐՈՂ Է... ՎԱՏՆ Է ԵՂԵԼ:
Յա քու:
Վատն էր՞՞՞ 
Քոնը լավն է՞՞՞
Ես մտածում եմ... Հա, Կիկոսավարի էլ մտածում եմ. Ասենք տղա ունենայի, մեծացնեի /մեռնեմ ջանին/ ու բանակ ուղարկեի, հետո տղայիս դիակը բերեին, որտև մեր են քրֆել, թե չեն քրֆել, թե պիտի քրֆեին... մի խոսքով` տղայական տունտունիկը լավ չխաղալու համար՞՞՞

Դե պրոֆեսիոնալ բանակ արեք, ընտրեք չկոդրվողներին: Ինչու եք բոլորի երեխաներին տանում՞՞՞
Բոլորի...

Դե կյանքում էլ, բանակից դուրս էլ էդքան ճշտով ապրեք: Դե հարգեք կանանց, մայրերին:
Մենակ քոնին չէ:
Ու` ամեն օր:
Բեմի վրա չէ ու հանդիսատեսի առաջ չէ, է՞՞՞ ՃՇՏՈՎ:  Առանց «պատժելու եմ»-ի, առանց հայհոյանքի, առանց նեղացնելու, առանց արհամարհանքի, խոսքը հարգելով... Կանեք՞՞՞
Թե ուրիշի մայրը մայր չի, կինը աբրանք է, աղջիկը` ... կոդրելու թեմա:

Սա ինչ կյանք է, որ նախատեսած է հանդիսատեսի համար ու տունտունիկի կանոններով:
Ուր մնաց մարդը՞՞՞
Ազատ մարդը.
Հարգանքը դեպի ազատություն՞՞՞
Թե դիմացինին ստորացնել ու կոդրելն է դարձել սեփական ազատության չափանիշը՞՞՞

Հա հենց. զգացմունքային էլ պիտի լինեմ:
Ես կին եմ: 
Կգնաս կծնես մարդ տրամաբանությամբ՞՞՞ Առանց ցավի:

Հա հենց. Կինն է որոշում կյանքի իմաստը. ու տրամաբանությամբ չի որոշում:
Որ օգնի մարդ մնալ: 
Ջհանդամ թե անդրոիդի դար է:

Հա հենց. Խառն եմ գրելու: 
Ամոթ, ովքեր չափը կորցնում ու դուրս են գալիս մարդաորսի:

Երբ կանչում են օգնության, բայց սիրկլ.ամ-ը չեն մոռանում...
Երբ ուրիշի որդուն դարձնում են վիճակագրություն...
Երբ թույլ լինելով ավելի թույլի հաշվին են սնվում:
Արյան հաշվին...

Հասարակություն, հավսար: 
Հավսար, ես լացում եմ... 

բառ չունեմ, ...

Previous post Next post
Up