օդա մարդասիրության

Apr 25, 2016 09:25



Դե ինչ. Մարդասիրության կարոտ մարդուն հացով չես կշտացնի..:

Ոչ միայն հացիվ, ոչ միայն բանիվ, այլև՝ հումանիվ:

Ես էլ եմ հայտարարում համաշխարհային մարդասիրության մրցություն: Ա, չէ՝ ճիշտ եմ արտահայտվել՝ նախ մրցություն, հետո՝ մրցանակ:

Ավելին՝ հայտարարում եմ նաև ժյուրիի մրցույթ: Եթե ֆռնենդներիս մեջ չկան, չեք ապահովի համաշխարհային ճանաչումը, լավ չի....:

Ու էս ( Read more... )

հասցրեցիր արտագրել՞՞՞, բացօթյա, Օպերացիա Թմբուկ, play-off, ընտրությունները մոտենում են, բարեկենդան, Էրմենի, 3 շիշ ձեթ, ՊՌ

Leave a comment

Comments 11

nrbakert_tashuk April 25 2016, 06:13:08 UTC
Մի բարկայնանար։ Որպես կանոն ոչ առօրյա հերոսությունը, ոչ առօրյա մարդասիրությունը, ոչ առօրյա օգնությունը երբեք չի բարձրաձայնվում ու գնահատվում ըստ արժանվույնի։ Մայրս ասում է՝ <<աղն ու հացը բայց միշտ տանից է, չէ, եթե նույնիսկ հավ են տալիս օգնություն>>։ Առանց հավի հանգիստ կապրես, բայց աղն ու հացը որ չեղավ, սովից ու հիվանդություններից կբարևձեզվես։

Իհարկե,ես ու դու հո գիտենք, որ իրականում այդ մրցանակին արժանի են սահմանամերձ գյուղերի կանայք, որոնք արկերի տակ ցանում-հավաքում են բերքն ու հաց են թխում ու երեխա մեծացնում, որ հետո ձրիակերներին զոհաբերեն․․․ Բայց դա աղ ու հաց է, ու մեր աղ ու հացն է։ Իսկ աշխարհին շուո է պետք․․․ Թող լինի շոուն։ Դիվանագիտություն է։ Ճիշտ տակտիկա է։ Ռուբենի կինը հրեա է։ Նրանք լավ գիտեն նման բաները։Ճ

Իսկ մենք հայի հետին խելքով ենք։ Ուղղամիտ, անկեղծ։ Աշխարհին մառլեզոնյան բալետներ են պետք։ Թող տվողը մենք լինենք՝ ալպիական մանուշակիզմից էլ մի քիչ դուրս կգանք․․․

Բարև։ Պինդ լինենք։ Դեռ ո՜՜՜ւր ենք։ Մնացածում հույսս դրել եմ արդեն լրիվ Աստծու վրա։ Հիմա որ հետադարձում եմ հայացքս, այս չորս օրն ԱՅՍ ԻՆՉ արեցին։

Reply

հա khlurd April 25 2016, 06:22:26 UTC
Բարև, Նրբակերտ ջան

դու միշտ գտնում ես դաղվածս ինչով հովացնես )

Չորս օրը շարունակվում է: Մեղքի զգացումը խեղդելով ենք ապրում...:
Խեղդելը վատ է, չէ՞՞

Reply

donnamalina April 25 2016, 07:57:52 UTC
գրեցի-ջնջեցի
նորից գրեցի-ջնջեցի
կարճ ասեմ, համամիտ չեմ քո հետ
որ համամիտ չեմ լինում, սովորաբար բան չեմ գրում .. :) վիրտուալ վեճերի ժամանակս ու հավեսս անցել ա

բայց Տաշուկը ճիշտ ա
շատ ճիշտ
ուրիշ տեսանկյունից նայես, երևի կհասկանաս
կամ չէ, որովհետև չես ուզում նայել
խնդիրներ կան, որ մենակ ոչ էվկլիդյան տարածքում են լուծվում

Reply

nrbakert_tashuk April 25 2016, 08:30:20 UTC
Խառնեցի պատուհանները։Ճ Ներող․․․ Ձեր Խլուրդին ուղարկեցի, Խլուրդինը՝ ձեզ․․․

Սա էր՝

https://www.youtube.com/watch?v=YfdJzQsOqrY

http://www.a1plus.am/42187.html

Ու էլի լուսանկարներ կան․․․․․

Reply


Leave a comment

Up