ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ

Oct 21, 2011 08:16

Ասում են, որ մի մարդ ա եղել, սրան ունեցել ա մինուճար մի տղա։ Հերը որդուն աչքի լսից ավել ա սիրել, ինքը չի կերել, որդուն ա տվել, ինքը ծարավ ա մնացել, շուրը որդուն ա հասցրել, ինքը չի հագել, որդուն ա հագցրել։ Էդպես սուրբ-սուրբ անելով, հույսը աստծուն տված, տղին մեծացնում ա, պսակում, մուրազին հասցնում։

Օրերը գալիս են իրար ետևից, գալիս են անց են կենում, գնում։ Տղեն տարիք ա առնում, հերն ավելի մեծանում, պառավում ա, աչքի լիսը խավարում, ձեռնուոտից ընկնում ա, չի կարենում մի բան էլա անի։

Տղեն տեսնում ա, որ հերը իրա վզին բեռ ա դառել, էլ երկար չի մտածում։ Մի ջվալ ա վեր ունում, էդ ոտ ու ձեռից ընկած հորը գցում ա մեջը, շալակում, տանում իրանց սարը, էնտեղ մի քերծով վեր գցում։

Ժամանակը չէ՞ որ գալիս ա, անց ա կենում, գնում։ Էս իրա հորը քերծովը վեր գցած տղի ժամանակն էլ ա հասնում, սա էլ հոր նման պառավում, ձեռուոտից ընկնում ա։

Հիմի սրա տղան ա։ Տեսնում ա, որ հերը ծանրություն ա տալիս իրան, գցում ա ջվալի մեջ, շալակում բերում սարը, քերծովը վեր գցի, ասում ա,

- Ապեր, էստեղ կաց, ես էս ա գալիս եմ։

- Որդի,- ասում ա հերը,- ես գիտեմ, թե ինչի համար ես բերել ինձ էստեղ։ Ամա տեղը էս չի, էն կողմն ա տեղը, էն քերծովը վեր գցի, ես իմ հորը, հրեն այ, էն քերծովն եմ վեր գցել։

Հոր խոսքերը որ լսում ա տղեն, ոնց որ՝ թե ուշքի ա գալիս, մտածում ա՝ թե որ ժամանակը գա, ինքն էլ պառավի, հալից ընկնի, իրա տղեն էլ պետք ա բերի սարի քերծովը վեր գցի, բան հոգի անի։

Սուս ու փուս վեր ա ունում հոր ձեռը պաչում։ Մենակ մի բան ա ասում.

- Ապի,- ասում ա,- թե կարաս բախշի իմ էս արարմունքը։

- Այ որդի,- ասում ա հերը,- մեղավորը դու չես։ Ես որ իմ հորը իմ ձեռովը չսպանեի, հիմի իմ որդին ինձ էստեղ չէր բերի։

Տղեն լավ հասկանում ա հոր խոսքերն էլ, իր աններելի արարմունքն էլ։ Հորը բերում ա տուն, պատվով պահում-պահպանում։ Երբ որ ժամանակը գալիս ա, հերը մնացած ումբրը որդուն ա տալի՝ մեռնում ա։ Տղեն մեծ պատվով թաղում ա հորը ու իրա երեխանցն էլ սովորացնում մեծի պատիվը պահելը։

Աղբիւրը:



դաստիարակություն, Հայ գրականութիւն, ժողովրդական, Ինքնաճանաչողութիւն, մարդիկ, հեքիաթներ, Ազգային գաղափարախօսութիւն, հայեր

Previous post Next post
Up