Երևանի Աղի լիճը

Jan 29, 2021 23:34

Հունվարի 25֊ին Էրեբունիում էի, եղա նաև Երևանի Աղի լճի մոտ։

Այժմյան լճերից քիչ հեռու եղել է Դառը լիճը, որը ցամաքել է գործարանների շինարարության հետևանքով։

Փոխարենը՝ գաջի գործարանի շինարարության արդյունքը եղել է 1980֊ականներին նոր ակունքի առաջացումը, որից գոյացել է Աղի լիճ։ 1990֊ականներին այն ավերվել է տեքստիլի գործարանի կառուցման հետևանքով, սակայն տեղաբնիկները ձեռնարկատիրոջն ստիպել են փորել նոր լիճ, որն այսօր Մեծ աղի լիճն է։

Լճերի մոտ անցկացվել է արտեզյան ջրի չռիկ։ Այն հորդում է եղեգնուտի միջից և հոսելով թափվում է Մեծ աղի լճի մեջ։

Մեծ աղի լճի մակերեսը մոտ 3000 մ² է։ Դրա ջրի աղայնությունը թուլանում է չռիկի ջրից։ Փոքր աղի լճի մակերեսը մոտ 500 մ² է: Փոքր աղի լիճը նաև կոչվում է Պառվալճակ, քանի որ այդտեղ սովորություն են ունեցել (ունեն) հավաքվել ծերուհիներ և լողալ աղաջրի մեջ, մեղմելով իրենց հոդացավերը։

Լճերի ակունքում ջրի աղայնությունը մոտ 13% է։ Ջուրը հարուստ է կալցիումային և սուլֆիդային աղերով, պարունակում է ծծմբաջրածին։ Լճերի աղային նստվածքը կիրառելի է ցեխաբուժության համար։



Երևանի Մեծ աղի լիճը



Երևանի Փոքր աղի լիճը



Չռիկը



Գրություն լճերի մոտ. տեղանքն, ընդհանուր առմամբ, մաքուր էր, կային աղբամաններ, նստատաղավար, կրականոց

Previous post Next post
Up