Նոր քոմմենթ էի գրում վիրտուալ կյանքի թեմաներով, մոտս մի հետաքրքիր միտք էկավ: Մատրիցան դե բոլորդ տեսել եք: Ի՞նչ եք կարծում, Նեոն բարոյական իրավունք ունե՞ր իրանց համար քնի ու անուրջների մեջ երջանիկ ապրող ժողովրդին բերեր, իջեցներ էդ դաժան իրականության մեջ: Որ ի՞նչ: Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդն իր գործունեությունն ուղղել ա իր համար
(
Read more... )
Comments 11
Իսկ իրավունք ունեն թմրամոլին խանգարել իր անուշ թմբիրների մեջ ապրելու ասենք՞՞՞
Դե, ես ասում էի` իրավունք չունես մարդու հավատը խլել, եթե փոխարենը ոչինչ չես տալու: Բայց էն ժամանակ ես մկրտված չէի: Որ պատասխանեմ հարցիդ, պիտի իմանամ` Ինչու Մարդ՞՞՞ Է՞ գիտեմ որ ՞՞՞
Reply
Reply
Իսկ եթե թմրամոլը իրականում ոչ մեկին ոչ մի վնաս չի հասցնում (սրա մեջ մտնում է նաև առողջ սերունդ ունենալը և նման գլոբալ հարցեր), ապա նրան պետք էլ չի դուրս քաշել իր թմբիրից, եթե չես կարող նրա համար նույնպիսի «երջանկություն» ապահովել։ Նշած երկու «եթե»ների դեպքում արդեն հարցը փոխվում է։
Ամենամեծ արժեքը մարդու երջանկությունն ա։ Այդ հարցում ես էպիկուրիստ եմ։
Reply
Մարդու մկանը որ չշարժես, թուլանում, շարքից դուրս ա գալիս: Մարդ որ մի քիչ չտառապի, դժվարություններ չունենա, երևի էդ թմբիրի, կամ երջանկության «կայֆն» էլ կդադարի զգալ. համեմատելու բան չի ունենա: Մեր արժեքային համակարգը կառուցված ա չափորոշիչների վրա: Տենց չի՞:
Մի անգամ հետաքրքիր մի մտքի հանդիպեցի, օրինակ, ըստ որի հանցագործ աշխարհի գոյությունը օբյելկտիվ անհրաժեշոտթյուն ա մարդ տեսակի համար: Դրանով նա պահում ա որոշակի գենոֆոնդ (ակտիվ, ագրեսիվ, ռիսկային մարդկանց), որի անհրաժեշտությունը կարող ա մի որ հասարակությունը զգա:
Փաստորեն թմբիրի մեջ ապրելն էլ մի բան չի (երկարաժամկետ պլանում). գիտակցությունը կատրոֆացվի:
Reply
Եվ եթե մարդկությունը հասնի իր այդ նպատակին ոչ միայն անխուսափելի, այլև օրինաչափական, «պետք» կլինի մարդկության դեգրադացիան կամ ոչնչացումը։ Կստացվի, որ այդպիսի ոչնչացումը զարգացման սկզբից տրված, մարդկության էության մեջ պարունակվող, օրինաչափորեն արդարացված ավարտն է։
Reply
Reply
Leave a comment