(no subject)

Jul 31, 2023 22:47


Ինձ թվում էր՝ ես սկսել եմ ատել Երևանը։

Երևան երգող, ասմունքող, պարող, նկարող, կինոնկարահանող ու հոգիները դատարկ զանգվածների պատճառով։
Քաղաքի կեղտի ու փոշու, ավելացող շինությունների պատճառով։

Տոնական տրամադրության պատճառով ու հատուկ տոն կազմակերպողների պատճառով։

Արցախն ու մնացած Հայաստանը կորցնելու ու դրան անհաղորդ լինելու պատճառով։



Բայց էսօր կիսամթին ու Երևանի կիսադատարկ հատվածներով քայլելիս հիշեցի, թե ոնց եմ սիրում էս քաղաքին։ Մարդկանց աննորմալ քանակը ու պերմանենտ տոնակատարությունները չկային, ու էն իմ քաղաքի կենդանի շունչը էլի զգացի։

Ու տխուր-տրտում, ականջներիս մեջ "Արցախ հայի տուն" միացրած՝ քայլեցի, քայլեցի, տխրեցի, տխրեցի։

Դու դեռ չգիտես, թե քեզ ինչքան են զրկել Երևան։ Տղաներիդ սպանել են, տեղը աղմուկ լցրել ու փոշոտ քամիով աչքերդ են կուրացնում, որ կարգին չտեսնես, թե ինչքան ես որբացել։

Ու թե դեռ ինչեր պիտի տեսնես էսքան հատուկ ձևով փնթիացրած ու անխնամ ու անզգամ դարձրած մայր-ա-քաղաք։ Չլինի թե քաղաք պետություն դառնաս մի օր։ Ու օտարների համար։ 

Արցախ, Երևան

Previous post Next post
Up