Մեր բակ էլ գարուն եկավ

Nov 22, 2010 13:59


Ինչպես ասում են մեր բակ էլ գարուն եկավ. ես ել Արցախ ոտք դրեցի:

Արցախում լինելու ընթացքում  ու վերադարձիս պես մի հատ բան եմ անընդհատ մտածում. Թե կարծրատպերը երբեմն ինչ անիմաստ երևույթներն են լինում: Քանի որ Արցախում չէի եղել, գնում էի այնտեղ երևանցիների կարծրատիպային պատկերացումներով բեռնված: Բերձոր ոտք դնելու պես հասկացա, որ պատկերացումների մեծ մասը իրականությանը այդքան էլ չեն համապատասախանում: Օրինակ`

1.      “Արցախցնիները հայաստանցիներին տանել չեն կարողանում”-չգիտեմ, ով է նման բան հորինել, բայց Բերձորի բնակիչները Հայաստանի այլ գյուղերի բնակիչներից իրենց հյուրասիրությամբ, բացությամբ ու բարեհամբուրությամբ ոչինչով չէին  տարբերվում: Ըդնհակառակը, նրանք շատ ուրախ էին Երևանից եկած երիտասարդների տեսնել և ինչ-ով կարողանային աջակցել, որովհետև բոլորս էլ մի բուռ ազգ ենք իրար պետք է օգնենք:

2.      “Մարդիկ Արցախում աննկարագրելի վատ են ապրում պատերազմի պատճառով, մարդիկ մեղք են, դրա համար պետք է տարածքները հանձնել, որ նրանք նորից լավ ապրեն…”- Ամբողջ Արցախում չգիտեմ` ոնց, բայց կոնկրետ Բերձորում ես նկարագրված նման ահավոր վիճակ չտեսա: Բան չունեմ ասելու, կյանքը այնպիսին չի ինչպես Երևանում, որովհետև ինֆրաստրուկտուրաները այդքան զարգացած չեն, բայց տենց ահավոր վիճակ չի ոնց որ պատմում են ու լեգենդներ ստեղծում: Տեղացիների հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ նրանց կյանքը տարեց տարի ինչ-որ չափով լավանում է, հատկապես “Համայակական Հիմնադրամի” կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ: ՈՒ հետո ինչ կապ ունի լավ ապրելը տարածքներ հանձնելու հետ?

3.      “Պատերազմը հաղթել ենք, բայց հիմա պարտվում ենք, որտև Արցախում, ոչ մի դրական փոփոխություն չկա”-կոնկրետ սրա հետ էլ չեմ կարող համաձայնվել, որովհետև, ոնց հասկացա նորից տեղացիների հետ զրուցելուց, բացի պետական աջակցության ծրագրերի, Համահայկական հիմնադրամի, տարբեր ՀԿ-ների աշխատանքներից, այնտեղի մարդիկ արդեն գիտակցել են, որ իրենց ճակատագրի պատասխանատուները իրենք են այլ ոչ թե ինչ-որ Հկ-ներ: Ու դրա շնորհիվ այնտեղ շատ բան է փոխվում, մի գուցե հիմա դեռ այդքան էլ չի երևում, բայց այդ գաղափարը շատ մեծ արդյունքներ է տալու, արդեն ոչ հեռու ապագայում:

4.      “Բերձորը հայկական տարածք չի, մինչև պատերազմ քրդերով է մեծ մասամբ բնակեցվա եղել, հայերն էլ նենց կողքից”- դե չնայած, ով պատմություն գիտի սա իհարկե խնդալու է, բայց մի բան պատմեցին մեզ. Մի հատ մարդ խոզերին էր կորցրել, գնացել էր անտառ իրենց փնտրելու ու խոզերի փոխարեն 6-րդ դարի մատուռ էր գտել: Իսկ, եթե մատուռ կար ուրեմն քրիստոնեական ներկայություն էլ կար, իսկ տարածքում միակ քրիստոնյաները մենք ենք` հայերս, ու էլ չեմ ասում, որ այդ ժամանակներում մատուռ, եկեղեցի կառուցելու համար հստակ ազգերի/ տոհմերի թիվ պետք է լիներ: Այսնինքն մի ընտանիք չէր կարող ինքնագլուխ իր համար եկեղեցի կառուցել: 4-5 տոհմ պետք է լիներ, որպեսզի հնարավոր լիներ մատուռ կամ եկեղեցի կառուցել:

5.      “Հրաշալի բնությունն է”- երբ նստած էի Աստվածամոր եկեղեցու բակում ու նայում էի սարերին մի միտք եկավ, որ դուրս շաաատ եկավ. ինչ-որ հպարտություն կա մեր հայկական սաերի մեջ: Հենց հպարտ գեղեցկություն:

կարծրատիպեր, Արցախ

Previous post Next post
Up