Կ. ՍԻՄՈՆՅԱՆԸ ԼՊԻՐՇՈՐԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ
Ահա իմ հոդվածը, որը լույս է ընծայվել «Մունետիկ» թերթում, 1991 թ.
Սկսվել է նոր ուսումնական տարին։ Բազմաթիվ ծնողներ հարցնում են. ինչո՞ւ դպրոցները լրիվ ապահովված չեն դասագրքերով, չէ՞ որ ՀՀ Մամուլի կոմիտեի նախագահ պր-ն Կ. Սիմոնյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ պատմության մեջ աոաջին անգամ բոլոր դասագրքերը լույս են տեսել մինչև օգոստոսի 1-ը։ Գրեթե նույնը կրկնեց ՀՀ լուսավորության նախարարության ներկայացուցիչը բոլորովին վերջերս, արդեն ուսումնական տարին սկսվելուց հետո։ Մարդիկ իրավացիորեն հարց են տալիս, եթե այդպես է, ապա ո՞ւր են այդ դասագրքերը, ինչո՞ւ չեն հասել երեխաներին։ ՀՀ Մամուլի կոմիտեի նախագահ Կարեն Սիմոնյանը արդեն մի քանի անգամ հեռուստատեսությամբ իր երկարաշունչ ելույթ-մեղադրականներում աոիթը բաց չի թողնում լկտիորեն վարկաբեկելու կոմիտեի համակարգի հրատարակչությունների և տպարանների նախկին փորձված ղեկավարներին՝ գրեթե աոանց բացառության, որոնք, իբր, ավերել են համակարգը։ Մինչև նախագահի պաշտոնում նրա նշանակվելը, ըստ նրա, հանրապետությունում գրքեր չեն հրատարակվել, դասագրքերի հրատարակությունը միշտ ձախողվել է, դպրոցները մնացել են աոանց դասագրքերի և այլն, և այլն։ Եվ ահա հոգուն վրա հասավ նորընծա նախագահը և ամեն ինչ փրկեց։ Այստեղ են ասել ստիր, բայց չափը մի անցկացրու; Իրականում վիճակը բոլորովին այլ է։ Սիմոնյանի նախագահ նշանակվելուց հետո համակարգի հրատարակչությունների և տպարանների ղեկավարները շաբաթներով նրա երեսը չէին տեսնում։ Դե ինչպես տեսնեին, երբ նա իրեն յուրահատուկ եռանդով միաժամանակ «աշխատում եր» չգիտես որտե՞ղ և ինչ էր անում… Դրան ավելացրած նաև, լավ հնարավորություն էր բացվել անընդհատ պետության հաշվին արտասահման մեկնելու համար։ Վերջապես, երկար սպասելուց հետո, նորընծա նախագահը իր գոյությունը իմացնել տվեց՝ հրատարակչությունների ղեկավարների խորհրդակցություն հրավիրելով։ Սակայն, ի զարմանս բոլորի, նախագահը չուզեց անգամ լսել գրահրատարակիչների առօրյա հոգսերի մասին և պահանջեց՝ «թողնել այդ սովորական պրոբլեմները և անհեթեթ առաջարկություններ անել»։ Այո, մի զարմացեք, հենց այդպես էլ ասաց: Այնուհետև պր-ն նախագահը կարգադրեց ոչ միայն դադարեցնել ռուսերեն գրականաթյան հրատարակումն՝ ընդհանրապես, այլև ոչնչացնել արտադրությունում եղած ռուսերեն գրքերը և անզուսպ բարձրացնել դասագրքերի գները։ Հետո դրան հաջորդեց հերթական անհեթեթ կարգադրություն՝՝ ոչ մի հրատարակչության թուղթ բաց չթողնել, այդ թվում նաև դասագրքերի համար։ Երևի դա էլ չբավարարեց նորընծա նախագահին։ Նա սկսեց զանգվածաբար մեկը մյուսի հետևից հաշվեհարդար տեսնել համակարգի կազմակերպությունների փորձված ղեկավարների հետ, նույնիսկ նրանց հետ, ում հասցեին, իր հենց աոաջին խորհրդակցության ժամանակ, գովասանքներ էր շռայլում՝ հատկապես իմ մասին։ Ըստ որում, ոչ մի տնօրենի հետ ինքն անձամբ պատիվ չէր բերում խոսելու, ազատման հրամաններն ուղարկում էր ցրիչի կամ վարորդի միջոցով։ Դա էլ հասկանալի էր, քանի որ նա այնքան խելք և երես չուներ նրանց հետ վեճի բռնվելու; Եվ այդպես, իրեն հատուկ անբարոյական մեթոդով, «ժողովրդավարական», «դեմոկրատական» կոչվող վերադասների, հատկապես վարչապետ Վազգեն Մանուկյանի, աջակցությամբ, նա համակարգից հեռացրեց մոտ 2 տասնյակ ղեկավար աշխատող։ Իսկ թե արդյունքում ինչ ստացվեց, ցույց են տալիս հրատարակչությունների ներկա ցացանիշները։ Ասում են, եթե չար մարդու ձեռքը բռնող չի լինում, նա ավելի է չարանում։ Եվ ՛ճիշտ է ասված, որ կարելի է ապացուցել։ Ս/թ օգոստոսի 15-ի հերթական հեռուստատեսային ինքնագովազդի ժամանակ նա պաթոսով խոսում էր այն մասին, որ իբր « «Լույս» հրատարակչության նախկին ղեկավարները (ինձ բացառելով) դասագրքերի թուղթը տրամադրել են արիշ գրքերի հրատարակմանը։ Եվ դա պատահական թյուրիմացության արդյունք չէ, այլ որոշակի միտում, որպեսզի տարփողի իր չեղած ծառայությունները։ Չխոսելով նախորդ ժամանակաշրջանի մասին, վերցնենք միայն վերջին տասնամյակը։ Սկսած 1981 թ., «Լույս» հրատարակչությունը միշտ ժամկետից շուտ (մայիսին, հունիսին կամ ամենաուշը ՝ մինչև հուլիսի 1-ը) կատարել ու գերակատարել է դասագրքերի լույս ընծայման պլանները, միութենական հանրապետությունների մեջ գրավել առաջին տեղերից մեկը և միշտ արժանացել է միութենական կոմիտեի և հանրապետական կոմիտեի խրախուսանքին ու պարգևներին։ «Լույս» հրատարակչությունը վերջին տասնամյակում կատարել և գերակատարել է նաև մյուս գրքերի թողարկման պլանը, ամեն տարի գերակատարելով հարյուր հազարավոր թերթ-տպածոներով: Նույնիսկ գործին անծանոթ մարդկանց համար դժվար չէ ըմբռնել, որ գրականության բոլոր տեսակների պլանների գերակատարման պայմաններում, ինչ խոսք կարող է լինել դասագրքերի թուղթն ուրիշ հրատարակություններին տրամադրելու մասին։ Դրա փոխարեն ավելի լավ կլիներ հարցնել Սիմոնյանին, թե ի՞նչ թղթի վրա է տպագրվում իր խմբագրած «Ժողովուրդ» հանդեսը, որն իր անվանը չէր համապատասխանում և որի էջերում առատորեն տեղ են գրավում անվայելուչ՛ տեսքով, մերկամարմին կանայք (ըստ երևույթին «հային հայ դարձնելու համար», որի մասին շատ է սիրում բարբառել ինքը), և «Ազատ խոսք» կոչվող հրատարակչության գրքույկները։ Ի տարբերություն Կ. Սիմոնյանի մերկապարանոց հայտարարությունների, ինչպես ասում են, խոսենք թվերի լեզվով. 1982 թ. համեմատությամբ 87 և 89 թթ. գրականության լույս ընծայումն աճել է՝ անուններով մոտ 60-ով, տպագրական թերթ տպածոյով՝ մոտ 12 միլիոնով, իսկ դա նշանակում է, որ հրատարակչությունը պլանից դուրս ձեռք է բերել մոտ 250 տոննա թուղթ։ Պլանները հասկանալի պատճառներով չեն կատարվել միայն 1988-ին։ Ձեռք բերած լրացուցիչ թղթի առյուծի բաժինը տրամադրվել է դասագրքերի հրատարակմանը, ըստ որում բոլոր այդ տարեթվերին ավելի շատ դասագրքեր են հրատարակվել, քան 1991 թ.։ Միայն 1989 թ. տպագրվել են 172 անուն դասագիրք։ Առաջին հայացքից կարող է, իհարկե, գործին անտեղյակ մարդկանց մոտ հարց առաջանալ, թե ինչու դպրոցներում երբեմն դասագրքերի պակաս է զգացվել և հին, քրքրված դասագրքեր են տրամադրվել աշակերտներին։ Դա պարզապես կապված է դասագրքերի ֆոնդավորման վերաբերյալ կառավարության հանրահայտ սխալ որոշման հետ, որը մինչև այսօր էլ գործում է։ Եվ ընդհանրապես այդ հարցերով պետք է դիմել լուսավորության նախարարաթյանը, քանի որ «Լույս» հրատարակչությունը ճշտությամբ կատարել է նախարարության պահանջը և հին դասագրքերի լավ ու վատ պահպանման հետ ոչ մի կապ չունի։ Այս ամենից հետո ինչպես չզարմանաս ու չզայրանաս, երբ կ. Սիմոնյանը իրեն յուրահատուկ «համեստությամբ», ի լուր ամենքի, զավեշտական հայտարարություն է անում, որ «առաջին անգամ պատմության մեջ, այս տարի բոլոր դասագրքերը լույս են ընծայվել մինչև օգոստոսի 1-ը։ (Ինչպիսի~ ցանկություն ինչ-որ բանով մնալ պատմության մեջ)։ Այս հայտարարությունը, իհարկե, քմծիծաղ է առաջացնում ոչ միայն «Լույս» հրատարակչության և տպարանների կոլեկտիվներում, այլև գործին քիչ թե շատ ծանոթ բոլոր մարդկանց մեջ։ Բայց կեղծարարները միշտ իրենց հաշիվները կառուցում են մարդկանց անտեղյակության և միամտության վրա։ Ասում են՝ շատերը ստում են, որովհետև ուզում են խաբել, մյուսները՝ որովհետև իրենք են խաբված։ Կարելի էր երկմտել, թե այս երկուսից որին է պատկանում Կ.՛ Սիմոնյանը: Բայց փաստը մնում է փաստ, որ նրա կեղծիքները ձնագնդի են նման, որքան գլորվում են հեռուստատեսային էկրանների վրա, այնքան՝ մեծանում։ Հետևաբար, նա խաբում է, որովհետև ուզում է խաբել: Նախ՝ արդեն բերված թվերն ու փաստերը ցույց են տալիս դասագրքերի հրատարակման իրական վիճակը վերջին տարիներին։ Երկրորդը՝ պր-ն նախագահը անգամ չգիտի, որ կառավարության որոշմամբ բոլոր դասագրքերը՝ լրիվ տպաքանակներով պետք է լույս տեսնեն ոչ թե մինչև օգոստոսի 1-ը, այլ՝ հուլիսի 1-ը։ Երրորդը՝ թեև այս տարվա դասագրքերի թիվը 84-ից մեխանիկորեն կրճատվել և հասցվել է 58-ի, որոնք վերահրատարակվում են գրեթե նույնությամբ, պատրաստի ժապավեններից կամ մատրիցաներից, աոանց էական փոփոխությունների, սակայն խիստ ընկել է նրանց պոլիգրաֆիական կատարման որակը, մոտ 15 դասագիրք կոշտ կազմից փոխադրվել է փափուկ կազմի, բազմագույն դասագրքերից շատերը դարձել են միագույն կամ երկգույն։ Այդ ամենից հետո, այնուամենայնիվ, մինչև հիմա չի ավարտվել նրանց լույսընծայումը։ «Լույս» հրատարակչության պաշտոնական տվյալներով, օգոստոսի 15-ի դրությամբ 16 դասագրքերի հրատարակումը դեո չէր ավարտվել, այսինքն տպաքանակները դեռ չէին հանձնված գրքի առևտրին։ Նույնիսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ 10 դասագիրք մնում էր չհանձնված: Մի՛թե հասկանալի չէ, որ այս ուսումնական տարվա սկզբին աշակերտները այդ դասագրքերը չեն ստանա։ Այս ամենից հետո նույնիսկ դժվար է հավատալ, որ նախագահի պաշտոն զբաղեցնող այս արկածախնդիր անձը, կարող է օրը-ցերեկով այդպես անխիղճ ու լկտի կերպով, խեղաթյուրել իրականությունը; Ավելի զարմանալի է, որ հանրապետության լուսավորության նախարարությունը այդ մասին ոչ միայն չի տագնապում, այլև կուրորեն հավատում է պ-րն Սիմոնյանի սնապարծ կեղծ հայտարարությանը։ Կ.Սիմոնյանի «հայրենասիրական» աոաջին քայլերից մեկն էլ դասագրքերի գներն ինքնագլուխ և անխղճորեն բարձրացնելու քաղաքականությունն է։ Երկրորդ դասարանի մայրենի լեզուն, որ նույնությամբ վերահրատարակվել է ժապավենից, բայց փափուկ կազմով, 1990 թ. արժեր 70 կ, հիմա արժե մոտ 10 ո., երկրորդ դասարանի նախկին կոշտ կազմով 60 կոպեկանոց Բուկվարը այժմ փափուկ կազմով դարձել է 4 ո. 10 կ.։ Եվ այսպես վերահրատարակված բոլոր դասագրքերը։ Այս կապակցությամբ նույնպես ոմանք ցանկանում են արդարացնել գների բարձրացումը այն պատճառաբանությամբ, որ դասագրքերը երեխաներին տրվում են անվճար, մոռանալով, որ դրա համար պետությունն իր գրպանից է վճարում։ Ժողովրդական գումարները գերատեսչական շահերի համար վատնելը պակաս հանցանք չէ, քան ծնողների գրպանները կողոպտելը։ Բացի դրանից՝ վաղը կարող են այդ դասագրքերը վաճաոքի դուրս բերվել։ Այն ժամանակ ի՛նչ պիտի ասեն։ Այդքանից հետո մի՛թե կատարյալ բարոյազրկություն և խաբեություն չէ, երբ այսպիսի հեշտ ու սպեկուլյատիվ ճանապարհով եկամուտներն ավելացնելուն ձգտող անձնավորությունն իրեն ներկայացնում է հայ դպրոցի և երեխաների բարեկամ։ Հետաքրքիր է, որ նա մեղադրում է հրատարակչությունների նախկին ղեկավարներին, թե եկամտաբեր գրքեր են հրատարակել։ Եվ սխալ չեն արել, այլապես հրատարակչությունները չէին կարող իրենց գոյությունը պահպանել։ 1981 թ. մոտ 900 հազ. ո. պետական դոտացիայի փոխարեն 1990 թ. «Լույս» հրատարակչությունը տվել է հարյուր հազարավոր ռուբլիների օգուտ։ Եվ, ի տարբերություն պր-ն Սիմոնյանի, ոչ թե երեխաների դասագրքերի գները բարձրացնելու հաշվին։ Ասենք, պր-ն Սիմոնյանի ինքնագոհ և փառատենչ ճամարտակությունները պատահական չեն։ Նա էր, որ իրեն թույլ տվեց հեռուստատեսությամբ մատ թափ տալ իր գործընկերների՝ Միութենական գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների վրա՝ սպառնալով նրանց մերկացնել։ Նույն ձևով նա օգոստոսի 15-ի իր ելույթում սպառնաց հանրապետության գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնցից մեկը իբր արտասահմանում ներկայացել է որպես մամուլի կոմիտեի նախագահ։ Նա է, որ իր զրպարտագրերում գրողների միությանը մեղադրում է « ազգի շահերին դավաճանելու», «սև գործ կատարելու մեջ», մտավորականությանը անվանում է «ստրկամիտ», հայ ժողովրդի նշանավոր գավակներին և իսկական հայրենասերներին անվայել բառերով անվանում Մոսկվայի կողմից սփյուռք «առաքվող սոցիալիստ գործակալներ», «գիտությունների ակադեմիան համարում է մի վայր, որտեղ «դժվար է սահմանագատել. խավարամոլությունը տգիտությունից», հեգնանքով է խոսում հայ ժողովրդի պարծանքը հանդիսացող մեծ գիտնականի հացադուլի մասին, վիրավորական արտահայտություններ թույլ տալիս՛ ժողովրդի կողմից սիրված նշանավոր հայ գրողների, սփյուռքի կուսակցությունների հասցեին և այլն։ Նրա անվայել արտահայտությունների թիվն այնքան շատ է, որ թվարկել հնարավռր չէ։ Կ.Սիմոնյանը ածուխի պես սևացնում է աջ ու ձախ, որպեսզի այդ ֆոնի վրա ինքը սպիտակ երևա։ Իր մասին նա բոլորովին ուրիշ ոճով է խոսում։ Նա գրում է, որ ինքը «գերիրապաշտ գրող է, աստվածատուր մի հատկություն, որը կարողացա պահպանել ի սկզբանե»... «Իմ յուրաքանչյուր պատմվածքը, վիպակը, վեպն ու թատերգաթյունը խորքից ընդդիմադրություն է (փոխանակ ասելու՝ չարամիտ հայհոյանք է) իրականության դեմ։ Գուցե հենց այդ է պատճառը, որ սոցիալիստական գրաքննադատաթյունը միշտ էլ չտեսնելու է տվել իմ ստեղծագործությունը»։ «Համեստության» փայլուն օրինակ է, չէ՚։ Ակամայից վերհիշում ես 1981 թ. հանրապետական մամուլում տպագրված «Անպատասխանատվություն» հոդվածը, որի տակ դրված էր երեք նշանավոր գրականագետների ստորագրությունը։ Այնտեղ խիստ քննադատվում էր «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Կ. Սիմոնյանը, որը «իրեն յուրահատուկ ինքնառեկլամի ոճով» փաստերի հետ քմահաճորեն վերաբերվելով, ընթերցողներին մոլորության մեջ գցելով, նշանավոր քննադատներին մեղադրում է, որ չեն նկատել իր արձակը, կամ եթե նկատել են՝ «հիացմունք չեն արտահայտել»։ Եվ այսպես՝ մի դեպքում փաստերի աղավաղումներ ու զրպարտություններ, մյուս դեպքում՝ ինքնագովերգում և զզվանք առաջացնող մեծամտություն,- ահա այս ոգով են ներծծված նրա գրեթե բոլոր ելույթները Սակայն իմաստունի խոսքերը վերափոխելով, ուզում ենք ասել Կ.Սիմոնյանին, որ հիշողությունը և խիղճը, եթե նույնիսկ լռությամբ անցնեն ձեր ինքնագովության և մեծամտության կողքով, ապա չեն համաձայնվի ներել ձեր զրպարտությունները:
ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ "Մունետիկ" թերթ, N 8, 11 նոյեմբերի 1991 թ.
Տարբեր առիթներով նաև գրել եմ; 10. 01. 14
Ովքե՞ր են այս կրեմլեան դրածոները
Կարդացե՛ք Հայաստանից մազապուրծ ծլկած և փարիզյան հետնամուտքերում ծվարած, տխրահռչակ Կարեն Սիմոնյանի ցնդաբանությունները: Փորձե՛ք հասկանալ ի՞նչ է ուզում ասել այս՝ իր էությամբ հայատյացը, որ միշտ առիթ է փնտրում ցեխ շպրտելու,բոլոր հայ մտավորականների վրա, առանց տարանջատման, իրեն հատուկ խառնաշփոթ գրառումներով՝ խճճվելով բառերի ու հասկացությունների բավիղում:
10. 01. 14 Կարինե, ես ծանոթ չեմ տհրահռչակ Կ.Սիմոնյանների և Արմեն Մազմանյանի այդ ընտանեկան հարաբերություններին: Բայց ուշադիր ընթերցելով Մազմանյանի դառնաշունչ նամակը, իմ աչքերի առջև երևաց Կարենի չարագուշակ ստվերանկարը, որը հիշեցնում է նրա անփառունակ, վնասակար, բայց, բարեբախտաբար, կարճատև արկածախնդրությունների մասին: Կարենի պատալոգիական ատելությունը մեր ժողովրդի պատմության ու մշակույթի երախտավորների նկատմամբ գեներով փոխանցվել է իր աղջկան: Այսպիսի դեպքերում է, որ ասում են՝ «Ոչնչություններն են, որ խոսում են ուսուցողական ոճով»: Խեղճ Մազմանյան, ընկել է այդ գաղջ աղբափոսը, որ կոչվում է Կարեն Սիմոնյան: Նա Հայաստանից պարզապես փախավ, ոչ թե որպես քաղաքական վտարանդի, այլ որպես բոլորի կողմից ատելության արժանացած ու մերժված մի արարածի, որն արդեն չէր կարող իր զզվելի բարբաջանքները տարածել: Մազմանյանը շատ ճիշտ է գնահատում այդ ընտանիքի կերպարը: Կարինե, մոռացա հարցնել՝ ինչու եք այս նամակը տարօրինակ համարում.: Սիմոնյանների այլանդակությունները վառել են Մազմանյանի սիրտը և նա ստիված է եղել ծանր վիճակում գրելու այս տխուր նամակը: Տարօրինակ ոչինչ չտեսա: ***** Հունվար 10, 2014 Դեռ այն ժամանակ ս.թ.մայիսին, երբ հրապարակվեց Լիլիթ Սիմոնյանի ստահոդ ու մեծամիտ հարցազրույցը, ես այն ժամանակ մեկնաբանության կարգով գրեցի՝ «Լիլիթը նույն ախտով է վարակված, ինչպես իր տխրահռչակ հայրը՝ Կարեն Սիմոնյանը, մեծամտությամբ, ինքնահավանությամբ, կեղծարարությամբ, փաստերը գլխիվայր շուռ տալու ընդունակությամբ, հայրենասեր մտավորականության նկատմամբ քողարկված ատելությամբ»: Հետո, Կարինեի ինչ-որ հարցերին պատասխանելով ավելացրի. «Լիլիթը կամ լավ չգիտի իր տխրահռչակ հոր՝ Կարեն Սիմոնյանի հասարակական-քաղաքական անփառունակ գործունեության մութ անկյունները, կամ, ավելի ճիշտ, ազգացական զգացմունքների թելադրանքով բացարձակապես կեղծում է իրականությունը: Կարենը, մինչև Հայաստանից հեռանալը, արդեն շատ վատ, զազրագին համբավ էր ձեռք բերել մտավորականության շրջանում: Որտեղ նա ոտք էր դրել, միշտ թողել էր տխուր ու ավերիչ հետևանքներ: Նա երբեք Հայաստանը չի սիրել և միշտ պաթալոգիական ատելությամբ է խոսել մեր մտավորականության մասին: Նրա այլանդակ վարքագծի վերաբերյալ ժամանակին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: Այդ հոդվածներից մեկի հեղինակն էլ ես եմ եղել: