Ստուկաչության նորօրյա դրսեւորում

Aug 13, 2011 23:26

Օրերս ՀՀ ԱԱԾ-ին խնդրանք էր հասցեագրել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը՝ պահանջելով քրգործ հարուցել հասարակական գործիչ Գեորգի Վանյանի դեմ: Ջահելները համարում են, որ Վանյանն անընդունելի հարցազրույցներ է տալիս ԼՂ խնդրի շուրջ եւ եզրակացնում են, որ նա «ադրբեջանական լրտես է»:
Ավելորդ է ասել, որ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ Վանյանը, տեսակետ ունենալու եւ այն արտահայտելու
սահմանադրական իրավունք ունի՝ անկախ այն բանից՝ մյուսները համաձա՞յն են, թե՞ ոչ այդ կարծիքին: Ընդ որում, «մյուսների» շարքին դասվում են նաեւ պետական մարմինները:
Որեւէ քաղաքակիրթ երկրում մարդուն չեն նստեցնում կարծիք ունենալու եւ արտահայտելու համար. դրանում ոչ մի կրիմինալ չկա:
Սակայն ինձ այլ բան է անհանգստացնում: Այն, որ մենք 20 տարվա անկախ երկիր ենք, բայց սովետական ստուկաչությունն առայժմ խոր արմատներ ունի մեր մեջ: Այնքան խորը, որ դրանով վարակված են նույնիսկ ջահելները, ովքեր որոշել են ծառայություն մատուցել չեկիստներին, նրանց միջոցով պատժել մարդու, ում հարցազրույցը, հավանաբար, նեղություն էլ չեն քաշել կարդալ:
Մյուս կողմից էլ չեմ զարմանում, որովհետեւ սովետական բարքերը խրախուսվում են պետական մակարդակով: Օրինակ, մենք չունենք ԱԱԾ աշխատողի տոն եւ նշում ենք սովետական չեկիստի օրը՝ ապտակ հասցնելով մեր պետությանն, անկախությանը:
Եթե սովետական չեկիտսն այդքան հարգի է, ստուկաչն ու ստուկաչությունը նույնպես «հարգելիների» ցանկում են:

արձագանք

Previous post Next post
Up