Ես դարձյալ հավատում եմ Սեյրան Օհանյանին

Oct 23, 2011 09:45

Վերջին շրջանում բանակում արձանագրված ողբերգական իրադարձությունները կրկին քննադատության սլաքը հասցեագրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ:
Ցանկացած մարդու, զինվորի մահ ողբերգություն է: Ողբերգություն է, երբ զինվորը մահանում է խաղաղ պայմաններում:
Բայց պարզունակ է բոլոր պրոբլեմների պատճառը փնտրել մեկ մարդու, նախարարի մեջ:
Բանակում կան բազմաթիվ թերություններ` դրանք պետք է շտկվեն, բանակին բարեփոխումներ են պետք` հաստատ:
Բայց այդ ամենը չի կարող տեղի ունենալ հակադրության, թշնամանքի, աննպատակ քննադատության, անվանարկման դաշտում:
Բանակի բարեփոխումների բանձեւը հասարակական համաձայնությունն է, որը լավագույնս կարող է ապահովել հայրենիքին ու բանակին նվիրված սպան` Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյան, արձագանք, բանակ

Previous post Next post
Up