Բարեկամներ,
Այսուհետև շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաև
www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ “նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու” ցանկությունը: Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ բոլոր գրառումներս արտացոլվելու են նաև կենդանի մատյանի իմ էջում:
Կրկին շնորհակալություն իմ բլոգն այցելելու համար, բոլորիդ սպասում
(
Read more... )
Comments 4
Reply
Երևի տեղյակ եք, որ ս.թ. մայիսի 5-ին հանդիպում է լինելու ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանի և գիտության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվելու են գիտությանը հատկացվող ֆինանսների ավելացման անհրաժեշտությանը վերաբերվող հարցեր: Մենք գտնում ենք, որ դրանք համապետական մակարդակի խնդիրներ են, և առանձին պատգամավորներ ի զորու չեն հարցին անհրաժեշտ լուծում տալ: Ուստի, խնդրում ենք Ձեր գերհագեցած աշխատանքային առօրյայից հնարավորության դեպքում ժամանակ հատկացնել հանդիպմանը ներկա գտնվելու համար: Կարծում եմ, որ Ձեր ներկայությունը առավել կարևոր է ցանկացած այլ պաշտոնյայի ներկայությունից:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով' Անդրեյ:
Reply
Reply
Հայաստանի Հանրապետության վարչապետ
պարոն`Տիգրան Սարգսյանին
Երիտասարդ ընտանիքի անդամներ
Քրիստինե Սարգսյան և Դավիթ Մեհրաբյան
ամուսիններից
Դ Ի Մ ՈՒ Մ
Մեծարգո վարչապետ
Դիմում ենք Ձեզ <<Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան>> պետական ծրագրով հիպոթեկային վարկերի հատկացման հարցով և խնդրում ենք օգնել մեզ նշված ծրագրով վարկ հատկացնելու գործում, որը անհասկանալի պատճառաբանությամբ իրավասու մարմինների կողմից մերժվում է:
2011թ հունիսին ամուսնացել ենք: 2011թ օգոստոսին դիմել ենք <<Արցախ բանկ Սայաթ-նովա մասնաճյուղ>> ՓԲԸ-ին նշված ծրագրով վարկ ստանալու համար ( ... )
Reply
Leave a comment