Նոր կարդացի
ahousekeeper-ի գրառումը
բանակի մասին: Մինչ այդ կարդացել էի
hovic-ի գրառումը
Բանակային ընտրությունների մասին 2007-ի ու 2008-ի և Համբարձում Համբարձումյանի գրառումը նույն 2008-ի
նախագահական ընտրությունների մասին: Վերջինը, Կարենի ասած, պատմվածքի է նման, բայց դե փաստերի իրականության մեջ ես չեմ կասկածում:
Հիմա ես էլ մեր բանակի ընտրություններից պատմեմ:
2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ ծառայում էի բանակում: Զամպոլիտը և մյուս տեղակալները բաց ագիտացիա էին անում Քոչարյանի օգտին: Ընդհանուր սխեման սենց էր` դե մենք մեծ ընտանիք ենք, մեր հայոց բանակը միացյալ ուժ է, դրա համար մենք միացյալ ուժով պետքա ընտրենք Ռոբերտ Քոչարյանին: Գնդի ճիճուներին` այսպես կոչված յախշիներին (լավ տղերքին) հրամայում էին, որ իրանք էլ բացատրական աշխատանք տանեն: Դե դրանց տարած աշխատանքը ինչ պետքա լիներ: Ասում էին թե տեսեք, որ չընտրեք Քոչարյանին, մենք կիմանանք` համ թաքնված տեսախցիկներ կան, համ գրիչները հատուկ թանաքով են :) Կեսը վախենալով ընտրում էին Քոչարյանին, կեսն էլ` մի քիչ խելոք և համարձակները` Դեմիրչյանին: Երկրորդ փուլի ժամանակ զգալով, որ ագիտացիան այդքան էլ արդյունավետ չի, դիմեցին ավելի պոռնկական քայլի` զինվորներին բաժանեցին արդեն Քոչարյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները, և պահանջեցին, որ վերադարձնեն դատարկները: Դե մի քանիսը շուստրի էին` Դեմիրչյանի օգտին էլ գալոչկա դրեցին, որ գոգե անվավեր ճանաչվեն քվեաթերթիկները:
Ինձ էլ, ինչպես բոլոր սպաներին ասեցին, որ ես ընտրեմ գնդի հետ, գնդին ամրակցված ընտրական տարածքում, ես բնականաբար հրաժարվեցի, ինչի պատճառով ծեծկրտուք եղավ զամպոլիտի և շտաբի պետի հետ (ստեղ հայավարի ինձ գովամ` երկուսին էլ կոմանդիրի դրան մոտ նենց ծեծեցի, փախան մտան առաջին պատահած կաբինետը :))) լուրջ):
PS: Չեմ բացառում, որ Լևոնի օրոք զինվորներին նույն ձևի պարտադրում էին ընտրել Լևոնի օգտին, բայց եթե նույնիսկ դա ապացուցված փաստ լինի, դա արդարացում չի կարող լինել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանակային ընտրությունների ագիտացիայի և ֆալսիֆիկացիաների նման ձևերի:
Ներկա իրավիճակում ամենաճիշտը իմ կարծիքով, որ զինվորությունը չմասնակցի ընտրություններին, միևնույն է ընտրությունը պարտադրված է լինելու, իսկ դա արդեն ընտրություն չի, այլ, կներեք, պոռնկություն: