Իսկ դուք սիրում եք խնջլոզ՞՞՞
Ինչ է խնջլոզը՞՞՞
Խնջլոզը գարնանային վայրի ուտելու բույս է։ Ալիշանը ասում է, որ դա ձնծաղիկն է (ձմեռնածաղիկ, подснежник, Galanthus), բայց իրականում դա աստղաշուշանն է (птицемлечник,
Ornithogalum)։ Կոնկրետ հայաստանյան աստղաշուշանների տասը տեսակից որ տեսակն է չգիտեմ, հավանաբար` լեռնայինը (Ornithogalum montanum)։ Պատրաստվում է շատ պարզ, եփում են ջրի մեջ մի 10-ը րոպե և տապակում ձվով։ Իմ դուրը առանձնապես չի գալիս, բայց տարին մեկ անգամ պարտադիր ուտում եմ, որ զգամ թե ինչ էին ուտում և ինչ էին զգում իմ նախնիները մի երկու հարյուր տարի առաջ :Ճ
Մեր գյուղում` Ծաղկաձորում, խնձլոզ չեն օգտագործում։ Ես առաջին անգամ խնջլոզ տեսա Երևանի մասիվի շուկայում, վաճառողները ասացին, որ Գառնիից են բերում։
Ներքևում խնջլոզն է եփելուց առաջ և հետո։
Ի դեպ աստղաշուշանի մի այլ տեսակ`
Ornithogalum pyrenaicum, ֆրանսիացիներն են օգտագործում իրենց խոհանոցում, և անվանում են այն պրուսական ծնեբեկ (Prussian asparagus)։ Իսկական ծնեբեկի հետ, իհարկե, ոչ մի կապ չունի։ Օգտագործում են մատղաշ ցողունները չբացված ծաղիկներով։ Ներքևում այդ աստղաշուշանի նկարն է։