"ԵՍ ՀԱՅ ԵՄ. ԴԱ ՆՈՐՄԱԼ Է"

Apr 19, 2010 10:02


Առավոտ գիշերով անդորրս խանգարվեց:
Եկա, կոմպս միացրեցի, "Ուինդոուս Լայվ Մեսենջեր"-ս միացավ, ու Քիմ Քարտաշյանը` ճակատը բաց, կանաչ շորով, մազերը թափած ուսերին, որոնցից մեկն էլ բաց էր,  օրվա նորություններից նայեց ինձ ու հարցրեց. "Էդ ի~նչ շուխուռ է իմ հետույքի մասին"...
Պարզվում է` Քիմը լուսանկարվել է "Հարփեր'զ բազաար"-ի համար: Մերկ: Ամենակարևորը` առանց ( Read more... )

կիրք

Leave a comment

Comments 33

byurie April 19 2010, 05:22:59 UTC
Քո օրը խաթարվեց, մերն ինչու՞ ես խաթարում: Գոնե նկար չդնեիր: Հիմա էս եքա քամակը սիրու՞ն ա համարվում:

Reply

Այո ananun April 19 2010, 05:36:43 UTC
Կարծում եմ` շատ սիրուն է: Ես էս անորեքսիկներին տանել չեմ կարողանում: Լայն կոնքը կնոջ պտղաբերության խորհրդանիշ է, դրանից է հնագույն կանացի քանդակների էդ մասի լայնությունը գալիս: Իսկ մայրությունն արտակարգ գեղեցկություն է:

Reply

Re: Այո byurie April 19 2010, 05:41:08 UTC
Լայն կոնքն ու մեծ հետույքը տարբեր բաներ են: Կարող է լինել մեծ, բայց ֆիզիոլոգիական կամ անատոմիական նեղ լինել, որովհետև մեծությունը ոչ թե ոսկրերի, այլ ճարպի հաշվին է: Ինձ թվում է՝ սա վերջին դեպքն է:

Reply

Re: Այո ananun April 19 2010, 05:56:41 UTC
She admits to not having a perfect body saying, “I might have a little bit of cellulite. I might not be toned everywhere. I might struggle in this area or that. But accepting that just empowers me.” She says that she wants to be be a role model for others stating, “I feel proud if young girls look up to me and say, ‘I’m curvy, and I’m proud of it now.’”

Reply


iparika April 19 2010, 05:55:19 UTC
Քիմը լավիկն է, ես հեչ դեմ չեմ, բայց Աստծուն էդ գործում մի խառնի: ;) Ինչքան էլ ինքը բնական ձևանա, հայտնի է, որ իր գեղեցկությունը ահագին դզդմզված է լանցետ-պինցետներով: :)

Reply

Չգիտեմ ananun April 19 2010, 05:58:54 UTC
Կարող է և այդպես է: Բայց ուզում եմ, որ էդպես չլինի: Լավ կլինի, չէ՞, որ էդպես չլինի:

Reply

Re: Չգիտեմ iparika April 19 2010, 06:03:51 UTC
Ինձ միևնույն է: Սարքած թե բնական, իր տեսքն աչքս շոյում է: ;) Մնացածը իր գործն է...

Reply

Իմ աչքն էլ ananun April 19 2010, 06:07:52 UTC
Իմ աչքն էլ է շոյում շատ ;-) ուզեցի բոլորին ասեմ, որ իրենց աչքն էլ շոյվի:

Reply


anas_lench April 19 2010, 06:59:12 UTC
Հետաքրքիր շաբաթասկիզբ. ապրես

Reply

Իսկապես ananun April 19 2010, 10:07:37 UTC
Շատ հետաքրքիր շաբաթասկիզբ է: Ինքս ինձանից չէի սպասում:

Reply

Re: Իսկապես anas_lench April 19 2010, 21:21:23 UTC
փետին կտկտացրու

Reply


Փչացածի մինն ա... ovanitas April 19 2010, 12:24:19 UTC
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ Կարդաշյանը Կիմ
Երկնեց ծովում ծիրանի
...
Կարմիր բոցիցն ահա մի բալիկ,
Կարդաշյանն ահա՛ - մի ծիտ գեղանի:
Բաց դոշերով,
Լայն կոնքերով,
Հուր շրթունքով,
Սևամազ գլխին ոչ մի պսակ,
Բայց աչերն են զույգ արեգակ։
...
Ցնծա՛, խաթարված անանուն եղբայր,
Փրկության արև Կարդաշիդ տեսար։

Reply

Ծիտ բռնենք գեղանի ananun April 19 2010, 15:42:10 UTC
Ցնծո~ւմ եմ, ցնծո~ւմ առավոտվանից...
Մուսայի այցելությունից դատելով` դու էլ ես ցնծում:-)

Reply

Re: Ծիտ բռնենք գեղանի ovanitas April 19 2010, 17:54:30 UTC
Այ անանուն ախպեր, ցնծանք, չցնծանք... մե՞զ ինչ
Իսկ մուսաս միշտ իմ հետ ա՝ նակախ եղանակից: Ջեբի մուսայա :Ճ

Reply

Re: Ծիտ բռնենք գեղանի ananun April 19 2010, 19:01:43 UTC
Դե որ ձագ հանի կտաս պահեմ

Reply


Կա արդյոք օրինաչափություն chikcho April 19 2010, 12:46:38 UTC
Շերը 20-րդ դարում այդպիսի բաներ անում: Կիմը 21-րդ դարում:
Շերը 20-րդ դարի ամենահայտնի հայերից մեկն էր համաշախարային ռեյտինգում:
Եթե հավատանք օրինաչափությանը, ապա հասկանալի է, թե ով ունի բոլոր հնարավորությունները ճանաչվելու 21-րդ դարի ամենահայտնի հայերից մեկը: Դա էլ է հպարտանալու մի երևույթ:

Reply

Հպարտորեն ananun April 19 2010, 15:57:07 UTC
Հա, ես էլ եմ շատ հպարտանում, հատկապես` էս առավոտվանից: Ճիշտ է, Շերը լուրջ տաղանդ է` և' որպես երգիչ, և' որպես դերասան: Չքննարկենք` միգուցե որպես աշխարհում ամենահանրահռչակ հայեր իրենց արժի՞ անմիջապես պարգևատրել: Հը՞:
Դե ասում են` Քիմն ուրիշ բաներ էլ է անում ու ինտերնետում առևտուր է անում դրա նկարահանումներով... Դրանո՞վ էլ ենք հպարտանալու:

Reply

Re: Հպարտորեն chikcho April 20 2010, 20:06:43 UTC
Ասեմ, որ Շերին ճանաչել են միասին Շարլի հետ միջազգային ինչ-որ ռեյտինգոմ ինչպես 20-րդ դարի ամենահայտնի հայեր: Նաև մի լավ ասածվացք կա՝ ուրիշի լավը մեզ ցհեն տալու իսկ մեր վատը մեզանից չեն վերցնեու: Դե հպարտանալն էլ է պետք սովորել: Ի վերջո, իտալացիներին Չիչոլինիով չեն հիշում կան գնահատում: Ունենք ուրիշների, որոնցով մեր մասին կխոսան, ուրեմ դրանցով հպարտացի: Օրինակ՝ 117 մենդելեևի աղյուսակի էլեմենտի հայտնաբերումը գիտես թե ով է ղեկավարել: Հպարտանանք՞՞

Reply

Բա ոնց ananun April 21 2010, 05:17:40 UTC
Իհարկե` հպարտանանք:
Սակայն հպարտությունից խելքներս էլ չգցենք, սնափառություն չդառնա այդ հպարտությունը:

Reply


Leave a comment

Up