Նախորդ գլուխները՝
ա)
Նախաբան.
Քաղաքի ու գյուղի տղերքը
Ժիրոին դեռ շատ շուտվանից էի ճանաչում, ԽՍՀՄ տարիներն էր, իրար հետ Մոսկվայում էինք: Այնպես ստացվեց, որ Մոսկվայում չնայած տարբեր համալսարաններում էինք սովորում, բայց այնպես ստացվեց, որ շատ մաոտ էինք ապրում ու միշտ միասին էինք: Հետո, երկուսս էլ վերադարձնանք Երևան՝ սկզբից Ժիրոն, հետո էլ ես եկա: ԽՍՀՄ արդեն չկար, կար անկախ Հայաստանի Հանրապետություն: Երևանում նա սովորում էր ճարտարագիտականում (պոլիտեխ), ես՝ պետհամալսարանում: Երկուսիս մասնագիտությունն էլ մոտիկ էին, երկուսս էլ կարծում էինք, որ ավարտելուց հետո մեր մասնագիտությունով կաշխատենք: Ժիրոն ծագումով Գյումրիյի գյուղերից մեկից է: Երկար ժամանակ Գյումրի է սովորել, այնտեղի ֆիզ-մաթն է ավարտել: Բավականին խելացի է: Հայերի մոտ բնական խելք ունենալը պրոբլեմ չի, հայերի մոտ պրոբլեմը այդ խելքն օգտագործելն է: Երևանում Ժիրոն ապրում էր Զեյթունի հանրակացարանում, ես էլ մեր տանը: Հանդիպում էինք երբ կարողանում էինք՝ պահ էր լինում, որ օրերով անընդհատ իրար հետ էինք, պահ էր լինում, որ ամիսը մեկ էինք տեսնվում, պահ էր լինում, որ ամիսներով չէինք տեսնվում: Ժամանակ առ ժամանակ ես իրան էի հրավիրում մեր (քաղաքի տղերքի) քեֆերին, նա էլ իրենց (գյուղի տղերքի): Հանրակացարանի իր ընկերների հետ էլ մոտիկացա: Ասեմ, որ գյուղի տղերքի հետ ընկերություն անելը հետաքրքիր է: Եթե ուզում եք իրենց հետ մոտիկանաք, վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք քաղաքի տղուն, անկեղծ եղեք, հարգանք ցուցաբերեք, տուն հրավիրեք ու հաց կիսվեք: Կեղծություններ ու արհեստականություններ պետք չեն, կեղծությունը շուտ է բացահայտվում, ու սոցիալական պատեր էլ մեք շարի: Չնայած, քաղաքի «պռադվինուտի մասսան» գյուղացիներին (կամ շրջանից եկածներին) համարում է «ռաբիզ ու գեղցի», իրականությունը ուրիշ է ու բավականին մարդ կա, որոնց քաղաքակրդության մեջ սկի չես կասկածի: Ժիրոի համագյուղացիները ինչ որ տեղ «ռաբիզ ու գեղցի» էին: Իսկ մյուս կողմից՝ շատ թասիբով ու մտերիմ: Դա էլ հենց ինձ դուր էր գալիս, դրա «կայֆը» ուրիշ է: Մարդու հարաբերությունների մեջ, չի հետաքրքրում մարդ «եզդի Վլե» է լսում, թե «Մետալլիկա»: Չի հետաքրքրում «կաստում-շլվար ու ծիծակ կոշիկ» է հագնում, թե «լիվայ 501 ու 10000-ոց ռեյբան ակնոցներ» մեկ էլ որ սիգարետները անպայման Զիպպոյով վառի: Իմ համար սա սոցիալական տարբերություն է ու ճաշակի հարց: Իսկ մարդկային հարաբերությունները Զիպպոյով ու ճղած ջինսով չես չափի: Մի խոսքով՝ Ժիրոյի ընկերները միքիչ բռի էին, բայց համով, հավեսով ու հումորով:
***
Ժիրոի հետ այնքան էինք մոտիկ, որ կատակներից չէինք նեղանում: Իսկ մենք կատակ անել սիրում էինք, մեկ-մեկ էլ կատակները կարող էին ստոր լինեին: Մի խոսքով, սովորական ընկերական հարաբերություններ, ինչպիսին բոլորդ էլ ունեք: Ինչպես բոլոր «լեննագանցիներին» է բնորոշ, շատ էր սիրում գովել իրենց կողմերը:
- Ապ ջան, մեր հայերենը վիսշի հայերեն է:
- Ըհը, մեկ էլ դու ես վիսշի: Դե արմյանսկի յազիկն էլ, էլ չասենք ով ա սախրանիտ արել:
***
- Գնացինք անդառը, տղերքի հետ խորովաձ էրինք: Ապ ջան, մեր կողմերի բնությունն ու ջուրը ուրիշ է: Օր ջուրը կխմիս, ատամներդ տուտ ժի կթապեն: Մե անգամ մեկը խմավ, սիրտը կանգնավ ու տեղում մեռավ:
Ժիրոենց գյուղ ես եղել եմ: Շիրակի մարզը բարձր գոտու վրա է, չգիտեմ ինչպես է ուրիշ գյուղերում, Ժիրոենց գյուղում հիմնականում կարտոֆիլ ու կաղամբ էր աճում: Բայց դե «լեննագանցի» է, պարզ է, որ բնությունը պիտի մի ուրիշ ձև ճոխ լինի: Մի օր էլ նման խոսակցությունների ժամանակ ձեռքս նկար ընկավ՝ երեք տոնածառների մոտ 2 հոգով նստած էին.
- Ժիր, էս ձեր գյուղի անտառն ա՞: Էս 3 տոնածառի արանքում մարդ-մուրդ էլ կկորի: Բա ձեր ծնողները չեն վախենո՞ւմ, երբ անտառ են թողում: Արա, դուք արջ ու անակոնդա էլ կունենաք:
***
- Ժիր, որ գյուղից գաս, ձեր էն ամենալավ կովի մածունը կբերես:
- Քեզի չի կարելի: Վրիցդ թրիքի հոտ կուգա, քաղաքի աղջիկները էլ քեզ չեն պաչե:
- Արա, արխային, ես քաղաքի՛ տղա եմ, քաղաքի տղուց թրիքի հոտ չի գա:
- Մեր կովերն ուրիշ են, մեր կովերն օր ստեղ մի հադմ թրիքեն գը, ձեր քաղաքը էվակուացիա կեղնի:
- Էտ դրա համար ե՞ս գյուղից փախնում Երևան, որ մաքուր օդ շնչես: Հենց ձեր գյուղի կովերը թրիքում են, փախնում ե՞ս: Հետո հենց գյուղից «ատբոյ» ես ստանում, նորից հետ ես գնում: Չլինի՞ էրեկ գյուղի բունկերից զանգ ես ստացել:
- Ապ ջան, բայց դու աչկիս ալա-բուլա կերևաս, գիչ է թողնիմ գը հետս նստես, հիմա էլ մեր գյուղի մածունը կուզես: Վայտե կուզես մեր գյուղացին դառնաս: Էսպես օր գնաց, դու ազգի դավաճան էլ կդառնաս: Էսօր քաղաքի տղու անունն ես պատրաստ կորցնես, վաղն էլ՝ հայի:
- Չէ՛, ապ, հակառակը՝ հայությանս կլասսն եմ ուզում բարձրացնեմ, ուզում եմ վիսշի հայ դառնամ: Ոչ մենակ ձեր գյուղում եմ ուզում ապրեմ, մեկ էլ, որ ազգանունս Դարբինյան լինի:
- Ընճի՞, ձեր քաղաք ընդունվաձ է տղեն ազգանուն փոխի՞: Մեր գյուղում մենակ արժանի մարդիկ Դարբինյան ազգանուն կրեն գը: Ապ ջան, բայց եթե կուզես աղջիկմ ճարենք, դու էլ իրա ազգանունը ընդունե: Բայց ես քեզի խորհուրդ կդամ ազգանունդ չփոխես: Ամեն գյուղ իրա շունն ունե, մեր գյուղն ուրիշ գյուղերից ընճո՞վ է պակաս օր:
Ու այսպես շարունակ:
շարունակելի է...