Պոետներն այնպես են աճել
սնկերի նման`
այս ռադիոակտիվ անձրևից հետո,
այնպես են լցրել
դաշտ ու բոստան,
որ սյունակից բանաստեղծական
առողջ քիմքը պիտի որ արդեն
խորշեր,
որ քրքրված մազերով այս մուսան
(կարկառուն մատներով
ճղված ջինսերի քուրջուփալասից
չգիտեմ, թե էլ ինչ է դեռ ասում)
պիտի գրգռեր զայրույթն ու
զզվանքը
ամեն պարկեշտ մարդու:
Ինչո՞ւ եմ էլ կարդում…
(
Read more... )