hetum
Jun 13, 2011 13:19
Մեկ-մեկ ուզում եմ լավ բաներ գրել, բայց ոնց գրում եմ բողոք-մունաթ ա ստացվում: Հիմա հասկանում եմ, թե ոնց Եվրոպայում սկսեց ձևավորվել լութերականություն :Ճ
hetum
Jun 11, 2011 13:54
Զզվցրին: Իմ սիրած երգերը բռնում են անասուն ռեկլամների տակ են դնում ու ականջիդ անընդհատ հնչեցնում իրանց դեգենեռատ տեքստերով: Նստած Frank-ի New York-ն եմ լսում, աչքիս Արգավանդի կազինոն ա գալիս կամ Santana-ի դեպքում` «վաճառվում է բնակարան / կոդ 29/345»բլա -բլա:
hetum
Jun 07, 2011 15:40
Էս պառկովշիկների ՀԴՄ ապառատները սպանում են: Չեկա խփում, որի վրա երևում ա մենակ վճարվելիք գումարը :Ճ
hetum
Jun 05, 2011 22:53
Երեկ Ֆրանսիայի հրապարակում մեծ էկրանով ցուցադրում էին ֆուտբոլ: Ազգս + պարսիկները հօօօօ չէին աղում «սեմուշկա», հօօօ չէին աղում.... իսկ ընդմիջմանը, երբ ժողովուրդը մի քիչ ցրվեց, գետնի գույնը սկսեց փոխվել` ի շնորհ կլեպա-կճեպների և բիչոկների:
hetum
May 13, 2011 16:22
Հայաստանի թանգարանները յուրահատուկ են նրանով, որ սրահի անկյունում միշտ նստած է մի «պառավ», ով երազում է, որ մատով մի բանի կպնես, որ ինքը խոսա ու շատ բարձր-բարձր տոնով, որպեսզի բոլորն իմանան, որ ինքը լավ աշխատող ա: