(Untitled)

Jan 28, 2018 16:56

Մայթին ճոճվող տղան Նազիրին է հիշեցնում ( Read more... )

գույներ

Leave a comment

Comments 5

urish January 29 2018, 11:49:58 UTC
Միշտ մտածել եմ՝ ոնց ա հնարավոր համատեղել մարդկանց կյանքերի հետ անմիջականորեն առնչվող աշխատանքը և առօրեական կյանքդ, ոնց ա հնարավոր փոխանջատվել, մեկը՝ դիտել որպես զուտ աշխատանք, չտանելով անձնական մակարդակ, մյուսին՝ վերաբերվել անձնական մակարդակում, ոնց, ինչ ձևով ես կարողանում կատարել էդ տարանջատումը, ու որքանով ա դա բնական։

Reply

iparika January 29 2018, 17:39:52 UTC
Ընդհանուր գործող դեղատոմս դժվար թե լինի. ամեն մարդ իր ճամփան է գտնում, հիմնականում փորձի հետ է գալիս։ Սկզբում հեշտ չի, հետո սովորում ես տարանջատել։ Մարդ էլ կա, էդպես էլ չի սովորում. ինչ պատմություններ ասես չեն լինում, երբ մարդկանց կյանքի հետ առնչվելիս աշխատանքի ու անձնականի սահմանը կորցնում են ու ամբողջը տանում սեփական կյանք ( ... )

Reply

urish January 29 2018, 21:13:27 UTC
Անձնական կապեր հաստատելը ճիշտն ասած նկատի չունեի, այլ ուրիշի դարդը, որին պիտի առնչվես մենակ քո աշխատանքային ժամերին, հետդ տուն տանելը, կամ հենց նույն աշխատանքային ժամերին զուտ մասնագիտորեն, որպես աշխատող վերաբերվելը, բայց ոչ անձնական մակարդակում՝ մարդկայնորեն դարդ անելը։ Համեմատության համար բերեմ բժիշկներին, թաղման բյուրոյում աշխատողներին, դատավորներին, իրավաբաններին, քրեական աշխարհի հետ աշխատողներին․ դրանք բոլորը գործ ունեն մարդկային կյանքի ծայրահեղ դրսևորումների հետ, որտեղ լիքը տառապանք կա։ Այ էդ տառապանքներին ոնց ա հնարավոր "մասնագիտորեն" մոտենալ, չտանել անձնական ապրումների մակարդակ, որովհետև այդպես կքայքայվես ուղղակի։ Միշտ մտածել եմ, որ էդ տեսակ աշխատանքներ ամեն մարդ չի կարող անել, դրա երևի հոգեկան հատուկ սկլադ ունեցող մարդիկ են, որ ի վիճակի են չտանել անձնական ապրումների մակարդակ, ու վերաբերվում են զուտ որպես գործ։ Նրանք, ովքեր տարբեր են, երևի հենց քո նման են լինում․ ամեն ճոճվողի մեջ Նազիր են տեսնում, սեփական միջոցներով օգնում են և այլն։ Բայց դե եսիմ, երևի իրոք սովորելու վրա ա։ Ու էդ էլ, երևի ամեն մարդու մոտ չստացվի էդ ամենը ( ... )

Reply

byurie January 31 2018, 10:42:01 UTC
Նենց լավ հարց ես տալիս, էդ հարցի պատասխանը ես էլ չեմ գտնում։ Հիշում եմ՝ Հայաստանում աշխատանքիս բնույթից ելնելով Հայաստանի ամենատխուր շերտի հետ էի գործ ունենում։ Ու չնայած գործից դուրս համարյա չէի խոսում գործից, հաճախ պատահում էր, որ մի տեսակ զոմբիացած վիճակում էի լինում։ Աշխատանքային ու հանգստի ժամերի հստակ տարանջատումը մի քիչ օգնում ա, բայց դե մեկ ա ինձ վրա ահավոր էր ազդում։

Reply


Leave a comment

Up