Գույներ

Sep 11, 2021 19:42

Կաննում կոսմետիկայի մի խանութ մտա, որն անասելի հսկայական էր՝ իսկը էդ թիթիզ ու պճնված քաղաքին սազական։ Ապշել էի, թե մեյքափի ինչ տեսակներ կան, որոնց գոյության մասին ընդհանրապես տեղյակ չէի։ Մենակ դիմափոշիների մի ամբողջ շարք կար, ամեն մեկն՝ ըստ հատուկ նշանակության, ասենք՝ փայլող մաշկի դեմ / գունատության դեմ / գորշության դեմ / անհարթությունները ծածկող ( Read more... )

գույներ

Leave a comment

Comments 3

byurie September 11 2021, 22:27:53 UTC
Վայ, էս դուք դեռ դիմա՞կ եք դնում

Reply

iparika September 12 2021, 04:36:00 UTC
հա բա, մեզ մոտ դեռ ոչինչ չի վերջացել :)

Reply


urish September 13 2021, 02:20:19 UTC
Իմ համեստ կարծիքով՝ հենց հոգնես, վերադարձիր սևին :) Քո բնական սևը քեզ ավելի գունեղ ա պատկերում, կոնտրաստային :)

Հա, ընդհանրապես մազերի գույնը ճիշտ ու լավ ստանալու համար պետք ա դիմել սալոնի ծառայությանը, ինքնուրույն բավական ռիսկով գործ ա (ու վերջում նորից գնում ես սալոն՝ ուղղելու)։
Աղջիկս (15 տ․) նոր տարուն՝ իրենց ամառային արձակուրդներին, որոշեց մազերը վարդագույն ներկել, բոլորը չէ, առաջին մասում մի փունջ, իսկ ընկերուհին՝ երկնագույն՝ հետևի մասում (ծոծրակի մոտ) մի փունջ։ Մեր տանն էին անում, մի քանի ժամ լողասենյակում փակված զանգվածային ավիրածություններից հետո, ոչ մի բան էլ չստացվեց։ Ավելի ճիշտ՝ անհաջող մի բան ստացվեց, աղջկաս մազափունջը շիկավուն-նարնջագույն անհաջող մի բան էր, իսկ ընկերուհու մենակ ծոծրակն էր լավ կապույտին տալիս :))
Էս շաբաթ սկսվում են գարնանային երկշաբաթյա արձակուրդները, աղջիկս վառ կարմիր ներկ ա առել, ուզում ա կարմիր ներկի էս անգամ, բայց բոլոր մազերը՝ ամբողջությամբ։ Տեսնենք ինչ կստացվի :)

Reply


Leave a comment

Up