Ստուկաչության նորօրյա դրսեւորում

Aug 13, 2011 23:26

Օրերս ՀՀ ԱԱԾ-ին խնդրանք էր հասցեագրել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը՝ պահանջելով քրգործ հարուցել հասարակական գործիչ Գեորգի Վանյանի դեմ: Ջահելները համարում են, որ Վանյանն անընդունելի հարցազրույցներ է տալիս ԼՂ խնդրի շուրջ եւ եզրակացնում են, որ նա «ադրբեջանական լրտես է»:
ստուկաչության զարթոնք )

արձագանք

Leave a comment

Comments 23

հասարակական գործիչ Վանյան blue_a_bear August 13 2011, 19:29:10 UTC
Սուրեն իսկ այդ Վանյանը որ ոլորտում է հասարակական գործնեություն ծավալում ?

Reply

Re: հասարակական գործիչ Վանյան surenyants August 13 2011, 19:29:54 UTC
Տարածաշրջանային, մարդու իրավունքներ:

Reply

մարդու իրավունքներ blue_a_bear August 13 2011, 19:33:10 UTC
իսկ նման գործնեություն ծավալելու համար տեղականք հոգեբույժից անհրաժեշտ չէ?
իմ մոտ տպավորություն է որ նա շատ է ուզում որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալ ներկայանալով որպես հալածյալ:

Իմ կարծիքով նա հալածանքի արժանի չէ:
Նա արժանի է սովորական արհամարանքի:

Reply

Re: մարդու իրավունքներ surenyants August 13 2011, 20:12:35 UTC
Չեմ ուզում կենտրոնանանք Վանյանի գաղափարների վրա, մանավանդ որ՝ դրանց շուրջ կարող ենք երկար բանավիճել: Իմ համար ցավալին այն է, որ եթե որեւէ մեկը հասարակության մեծամասնությունից տարբեր բան է ասում, միանգամից հայտնվում է մի հասարակական խումբ, որը այդ մարդուն պատժելու կոչ է անում:

Reply


Vanian anonymous August 13 2011, 20:35:26 UTC
Եթե դուք կարծում եք թե Վանյանը իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, բայց հասարակությունը իրավունք ունի այն չլսելու: Միթե այնքան տգետ ենք որ ազգային
ու պետական շահը պիտի զոհենք Վանյանի խոսքի իրավունքի հետ:Քո նմաններն են որ Վանյանի ջրաղացին ջուր են լցնում:Դուք չեք հասկանում որ տարածքային ու ազգի
իրավունքները բախվեցին Արցախում: Ո/րն է առաջնային ձեզ համար:

Reply

Re: Vanian surenyants August 13 2011, 20:46:32 UTC
Եթե չեք ուզում կարող եք Վանյանի կարծիքը չլսել, բայց չեք էլ կարող նրան պատասխանատվության ենթարկել՝ կարծիք ունենալու համար:

Reply

կարծիք ունենալ blue_a_bear August 13 2011, 20:57:29 UTC
Հիմա դու ինքդ քեզ հակասում ես:
Վանյանին պատասխանատվության ենթարկելը նույնպես կարծիք ու առաջարկ է,որն արգելել ըստ քո տրամաբանության դու չես կարող ՃՃ
Ես կարծում եմ որ նրան պետք է արհամարել
Դու կարծում ես որ նա իրավունք ունի ախմախություններ դուրս տալու
"Չենք լռելու"-ն կարծում է որ նա պիտի պատասխանատվության ենթարկվի ...
ինչումն է խնդիրը?բազմակարծություն է ու դերմոկրատիա ՃՃՃ

Reply

Re: կարծիք ունենալ surenyants August 13 2011, 21:00:34 UTC
Այդպես են կարծում՝ թող կոնկրետ փաստեր բերեն: Էլի եմ կրկնում՝ մարդուն կարծիք հայտնելու համար չեն բռնում:

Reply


եթե ես համաձայն չեմ blue_a_bear August 14 2011, 11:48:25 UTC
Սուրեն ջան դու ինտիլիգենտ բառի դրական իմաստով մարդ ես:Բոլորը հո քեզ նման չեն ՃՃՃ
ԱՅ օրինակ ես քեզ համառորեն դիմում եմ "դու"-ով իսկ դու նույն համառությամբ ինձ դիմում ես "դուք"-ով ՃՃ
Իմ ասած տղաներին ես չեմ ճանաչում:Նրանց այդ հայտարարության մասին կարդացել եմ քեզ մոտ:

Reply

Re: եթե ես համաձայն չեմ surenyants August 14 2011, 11:57:17 UTC
Նախ, Դուք մտավորական եք:
Բայց այստեղ խնդիրը մտավորական լինել-չլինելը չի:
Նախադեպ է ստեղծվում՝ էդ տղաների միջոցով: Էսօր Վանյանին կպատժեն, վաղը մեկ այլ մարդու, ով իշխանությունից տարբերվող կարծիք կհայտնի: Սա է ինձ ավելի շատ անհանգստացնում:

Reply


koreolan August 15 2011, 07:36:39 UTC
Վանյանը մարդու իրավունքների հետ ունի ավելի քիչ կապ, քան ես՝ Անգլիայի թագուհու: Պետք չի խաբվել գառան մորթի հագած գայլի հայտարարություններին: Նա ադրբեջանցիրներին շատ վաղուց վաճառված սրիկա է ու դա նույնքան հանրահայտ փաստ է, որքան հայտնի անեկդոտի հերոս Օնիկի շպիոն լինելը: Նույնիսկ մակերեսային հետաքննությունն ի վիճակի է բացահայտել հանցակազմ պարունակող մի շարք էպիզոդներ, բայց դե մեր անվտանգության մարմիններն էշի ականջում քնած են:

Reply

surenyants August 15 2011, 09:17:46 UTC
Մեղքս ինչ թաքցնեմ՝ ես ինֆորմացիա չունեմ Վանյանի լրտեսության մասին:

Reply

arman666 August 16 2011, 15:39:59 UTC
Վանյանին պետք է ոչ թե քրեական հետապնդման ենթարկել, այլ անհայտ կորցնել....

Reply


Leave a comment

Up