գրեմ, կարդամ հայերեն․․

Sep 26, 2009 03:31


Այսպիսի «պարզ» մի հարց՝ մեծատար «ու» տառը, ինչպե՞ս ենք գրում «ՈՒ» թե «Ու ( Read more... )

it, google, armenian

Leave a comment

javakhk September 26 2009, 02:55:37 UTC
ՈՒ

Երբ բառը մեծատառերով է գրվում: Օրինակ՝ խանութի անունը անկապ կնայվի, եթե գրվի. "ՀԱՐԴՈւԿՆԵՐ": Ավելի լավ է. "ՀԱՐԴՈՒԿՆԵՐ":

Ու

Երբ գրվում է սովորական տողի բառասկզբում՝ "Ուղղաթիռը թռավ դեպի Ուգանդա":

Reply

xelgen September 26 2009, 15:17:51 UTC
Իսկ ինչի ոչ «ՈՒղղաթիռը թռավ դեպի ՈՒգանդա»։ Ստեղ հարցը, թե մենք համարում ենք «ու»-ն առանձին, տառ, լիգատուրա թե ո և ւ տառեևի համադրություն։ Առաջին երկու դեպքում այն կարող է լինել կամ «ու» կամ «ՈՒ»։ Եթե մենք «ու»-ն, մեկ անբաժանելի մաս չենք համարում, ապա երկու առանձին տառերի համադրություն ապա, իրոք պետք է գրվի «Ու»։ Բայց ինչքան գիտեմ, «ու» կամ տառ է համարվում, կամ վատագույն դեպքում լիգատուր։

Reply

javakhk September 26 2009, 15:34:57 UTC
Հըլը հույներին կամ հրեաներին խնդրեք իրենփ փառապած այբուբենների ու լեզուների մի տառի պոչը փոխեն, այլն է՝ Կոմկուսի հրահանգով... Տեղում ինֆարկտ կստանան...

Մենք Ավստրալիայի աբորիգե՞ն ենք, թէ՞ կիրգիզ, որ երեկ ենք գրագիտության անցել, որ հիմա նստենք մտածենք. «ՈՒղղաթիռը թռավ դեպի ՈՒգանդա»։ Հայերը 1600 տարի գրել են «Ուղղաթիռը թռավ դեպի Ուգանդա»։ Դէ, էն վախտերում ուղղաթիռ չկար, ուղտերով էին թռնում, բայց հարցը դա չի:

Եթե մենք այդքան դարեր գրագիտություն ենք ունեցել, հիմա պիտի նստենք ու "զրոյից մտածենք" թէ ո՞րն է լավ.
«ՈՒղղաթիռը թռավ դեպի ՈՒգանդա»
թէ՝
«Ուղղաթիռը թռավ դեպի Ուգանդա»

Եթե մարդ լավ չգիտի, թէ իր պապի անունը Վալոդ էր, թէ՝ Վլադիմիր, ապա դրանով ինքն իրեն հայտարարում է անցեղ "Иван без родства", ինչպես ռուսներն են ասում... Էդ ՈՒ-ի հարցը դրա ման մի բան է...

Reply

xelgen September 26 2009, 17:36:16 UTC
Ինչ-որ ուրիշ և էմոցիոնալ հուն եք տեղափոխում քննարկումը։

1600 տարի առաջ հենց ՈՒ էին գրում, այն պարզ պատճառով, որ փոքրատառեր գոյություն չունեյն։ 10-11-րդ դարերում, նոր մեզ հայտնի փոքրատառեր մտան օգտագործման մեջ։

ՈՒրբաթագրքի անվանումը «Ուրբաթագիրք» է, բայց դա իմ մոտ, ոչ մի հարց չի առաջացնում, քանի որ 16-րդ դարում կա «ո» տառ «ւ» տառ և այդ տառերի «ու» համադրությամբ արտաբերվող «u» ձայնը։ Ամեն ինչ չափազանց տրամաբնական է և գեղեցիկ։

Այժմ մեր մոտ չկա «ւ» տառ, մեր մոտ կա «ու» տառ, և «Ու» գրելաձևը արդեն անտրամաբանական է։

Եվ եթե «1520 տարվա գրագիտությունից» հետո, զգալիորեն փոփոխվել է այբուբենը (տառ է ստեղծվել «զրոյից»), և հնչյունները գրառելու ձևը ապա այո, պարտավոր ենք մտածել և տրամաբանել։ Եվ եթե կարիքը կա ճշգրտումներ անելու։ Կամ առաջ ենք գնում, կամ «ետ կոմկուսի հրամանով փոխված» հանում-մոռանում ենք, վերադառնում ենք հետ։

Reply

vaykuneci September 26 2009, 18:20:19 UTC
ՈՒ-ն երբևէ կցագիր /լիգատուր/ չի դիտարկվել: ՈՒ-ն հունարեն ուղղագրության հետևությամբ մեկ հնչյունի երկտառ գրությամբ է արձանագրվել: Նույն սկզբունքը մաշտոցը կիրառել էր նաև վրաց-մեսրոպատառ այբուբենի համար:

Reply


Leave a comment

Up