Նախորդ գլուխները՝
ա)
Նախաբան.
բ)
Քաղաքի ու գյուղի տղերքը.
Մութ ու ցուրտ տարիներ ©
Մութ ու ցուրտ տարիներին, երբ Արցախում պատերազմ էր, մենք պարբերաբար ուրախանում ու տխրում էինք, փորցում էինք մեր կյանքը հնարավորին չափով գույնավոր սարգել: Սրճարաններն այն ժամանակ համարիա չէին աշխատում, աշխատող սրճարաններում էլ կարաիր միայն սուրճ պատվիրեիր (չոր սպիրտի վրա պատրաստած) ու հյութ: «Կայֆերի» համար առանձնապես դրամ էլ չկար: Բացի դրանից, պարբերաբար խոսակցություններ էին գնում, թե ով կամավոր Արցախ գնաց, ով եկավ, ով զոհվեց, եկողներն ինչ նորություններ բերեցին: Խոսում էին հազար ու մի բաներից, ինչպես ամբողջ Հայաստանը, ոչինչով մեր խոսակցությունը ուրիշ խոսակցություններից չէր տարբերվում: Մեկ-մեկ էլ խոսում էինք պատերազմին մասնակցելու մասին՝
- Էս պատերազմը մեզ կերավ, արդեն հավատս էլ չի գալիս, որ մի օր նորմալ լույս կունենանք: Քաղաք ծառ չի մնում, մինջև ո՞ւր:
- Երեկ էս մեր կողքի կորպուսից 2 հոգի էլ կամավոր գնացին: Էն օր էլ տղերքով կխոսեինք, օր Ղարաբաղ գնանք: Ի՞նչ կսես:
- Բա դասերը՞:
- Չիդեմ, կսեն տղերք կան կկռվին, զաչոտ ու քննություն նշանակել կտան:
- Դու աչկիս ծույլանում ես:
- Չէ, ապ: Կհասցնենք: Եթե գնանք, պիտի բոլորս էլ միասին գնանք, լավ ջոկատմ լինի, մեջը մտնենք: Կսեն դաշնակները լավ կռիվներ կտան, թուրքին ջարդեն գը:
***
Վիճակը բավականին բարդ էր, կյանք էլ մեկ-մեկ անիմաստ էր թվում: Փողոցներում հաճախ էիր մարդ հանդիպում, ով ինքն իրեն հետ զրուցում էր: Մարդկանց կենցաղի ամենակարևով հարցերն էին՝ ի՞նչ վառեն ու որտեղի՞ց հաց ճարեն: Ազերների հաղթանակին չէինք հավատում (անձամբ ես չեմ հավատացել), բայց պարզ չէր թե մեր վերջնական հաղթանակը երբ է լինելու ու ամենակարևորը՝ որքան ժամանակ է տևելու: Պարբերական պատերազմի իրավիճակի փոփոխություններն ու փախստականների քանակը էլ ավելի էին ճնշում: Հավատում էինք, որ պատերազմը հաղթելով կյանքը միքիչ կփոխվի, բայց պարզ չէր թե հոսանքի հարցը ինչպես պիտի լուծվի: Այն ժամանակ դեռ շատ էինք երիտասարդ ու դեռ այդքան լավ չէինք պատկերացնում Արցախի դերը հայ պետականության մեջ, բայց այն օրերի վիճակում պատերազմ գնալու խոսակցություններն հաճախ էին, որովհետև փոփոխությունների հույս կար: Ամենահետաքրքիրն այն էր, որ չնայած մարդիկ ճակատ գնալու մասին հաճախ էին խոսում, բայց եթե փողոցում բռնեին ու տանեին ճակատ, դա լավ չէր ընդունվում. «բռնին ու տարան, սենց բաներ կլինի՞»: Ավելի ընդունելի էր միանալ որևե «լավ» ջոկատի ու իրենց հետ գնալ: Որոշէլ էինք, որ եթե Ղարաբաղ գնանք, ապա բոլոր տղերքով միասին, որ իրար մեջք պահենք: Մենք էլ էինք «լավ» ջոկատ ման գալիս: «Լավ» մեր հասկացողությունով այն էր, որ լավ կազմակերպված լինի, որ իրար հասնող լինեն և այլն: Այն ժամանակ տարբեր ջոկատներ կաին, մարդիկ էլ տարբեր նպատակներ ունեին: Այն ժամանակ էր, որ «ասֆալտի ֆիդաի» հասկացողություն ծնվեց:
շարունակելի է...