Բացարձակ կերպով պնդում եմ ՈՒ գրության վրա եթե ամբողջ բառը գրվում է մեծատառ, մինչդեռ եթե ու-ով սկսվող բառը նախադասության մեջ առաջին տեղ է գրավում, ապա հարկ է գրել Ու: Օրինակ` ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ, բայց` Ուղերձ:
Խնդիրն այն է, որ ՈՒ-ն մեր այբուբենի բնիկ մաշտոցյան ընկալմամբ երբեք մեկ տառ չի դիտարկվել: Այսպես հայերենի աբեղյանա-կոմունիստական ուղղագրական այլափոխությունից առաջ բառարաններում ու-ով սկսվող բառերը զետեղվում էին Ո տառի բաժնում, քանզի ու-ն Ո և Ւ տառերի համակցությամբ է ստանում իր հնչյունային արժեքը: Աննպատակ համարելով այստեղ խոսել Մաշտոցի կողմից ՈՒ ձայնավորը երկտառ գրությամբ արտահայտելու պատճառների մասին` փաստենք, որ Հայոց այբուբենը երբեք առանձին ՈՒ տառ չի ունեցել և այժմ էլ չունի: Ուստի ՈւՍՈւմ գրությունը բացարձակ կերպով անընդունելի է և մերժելի: Միակ ճիշտ գրելաձևն ՈՒՍՈՒՄ է:
Իրականում ես էլ եմ միշտ «Ու» տպել, չնայած ինչպես ցույց էի տվել միշտ «ՈՒ» էի գրում, ուղղակի այս հարցին ուշադրություն չէի դարձրել։
«և»-ը դառնում է «ԵՎ» այստեղ նման խնդիր չկա, քանի որ ունենք և «ե» տառ և «վ» տառ։ Մեխանիզմը փոխվում է, բայց եղած տառերն ենք օգտագործում։
Մինչդեռ «Ու» դեպքում, «ւ» վյունի պակասությունն ժամանակակից այբուբենում զգացվում է արդեն։ Այսինքն մեքենայի աշխատանքը ծրագրավորելիս ուզած չուզած պետք է «ւ»-ն ավելացնես որպես առանձին տարր, ինչ-որ «անհայտ» ստատուսով։
Կարծեմ ւ-ն ստեղնաշարում առանձին պահելը ճիշտ է, և գրամեքենաների վրա տեղ չլինելու հետ կապված չէ: Սա պետք է, որպեսզի արևմտահայերեն և գրաբար տեքստերը կարելի լինի նույն ստեղնաշարում տպել, ոչ թե ստեղնաշար փոխել: Իսկ արդի արևելահայերենում, ինչպես այստեղ արդեն շատերը գրել են, ՈՒ-ն վերնագրերում է ընդունված, իսկ Ու-ն նախադասության սկզբում: Իհարկե մի քիչ անհարմար է, օրինակ՝ ավտոմատ ձևով այբբենական կարգով բառերը շարելու համար: Բայց ի՞նչ արած, իրողությունն այս է:
Comments 32
Օրինակ` ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ, բայց` Ուղերձ:
Reply
Reply
Ավելի մանրամասն պատասխանեցի javakhk-ին՝ http://xelgen.livejournal.com/36409.html?thread=373305#t373305
Reply
Reply
(The comment has been removed)
«և»-ը դառնում է «ԵՎ» այստեղ նման խնդիր չկա, քանի որ ունենք և «ե» տառ և «վ» տառ։
Մեխանիզմը փոխվում է, բայց եղած տառերն ենք օգտագործում։
Մինչդեռ «Ու» դեպքում, «ւ» վյունի պակասությունն ժամանակակից այբուբենում զգացվում է արդեն։ Այսինքն մեքենայի աշխատանքը ծրագրավորելիս ուզած չուզած պետք է «ւ»-ն ավելացնես որպես առանձին տարր, ինչ-որ «անհայտ» ստատուսով։
Reply
( ... )
Reply
Ու - НЕ правильно
И не только в армянском.
Reply
Reply
Leave a comment